Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի վայրը մանրակրկիտ զննվեց։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբեեցին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ , նախնական տվյալներով՝ գնդակ կար։ Փողոցում և շինության ներսում հայտնաբերվեցին նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։
Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։
Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շաիք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության։
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը