Ֆրանսիայում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել .ձերբակալվել է 354 մարդ
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել բենզինի գնի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում իրավապահները ձերբակալել են 354 մարդ: France Info ռադիոկայանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ցույցերին մասնակցում է ավելի քան 1500 մարդ: Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով: Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:
