Ի՞նչ են հուշում 2019-րդ տարվա թվերը

Հաշվարկներին անդրադառնալուց առաջ՝ նշենք, որ հայոց հնագույն հորոսկոպով այժմ ոչ թե Հողե վարազի, այլ Ջրհոսի տարին է գալիս: Զօդիակը՝ օդի մեջ աստղերով գծվող ակը (զ նախդիրով,) հայկական երևույթ է, այլ ոչ թե չինական կամ ճապոնական: Ջրհոսի դարաշրջանով է սկսվում մեր էպոսը (Ծովինարը նրա մարմնացումն էր), իսկ այդ դարաշրջանը (ոչ թե տարին) մեր մոլորակի վրա մոտ 25 000 տարի առաջ է եղել: Տարվա որոշակի օրերին արեգակը ծագում է Կենդանակերպի համաստեղություններից որևէ մեկի ֆոնին, և այդպես շարունակվում է 2100 տարի, մինչև անցնում է հարևան համաստեղությանը: Հիմա դարձյալ գալիս է Ջրհոսի դարաշրջանը: Գուցե հայերիս համար սա նշանավորվի մեր էպոսի դրական գաղափարների հառնումով և Փոքր Մհերին Ագռավաքարում փակվելու մղած սխալների ուղղումով:
Բազմաթիվ կախարդների, գուշակների, էքստրասենսների կանխատեսումներին ապավինելու փոխարեն  astrorok.ru պարբերականն առաջարկում է հիշել թվագիտություն (նումերոլոգիա) հնագույն ուսմունքի մասին: Այսօր էլ հաճախ դրան են դիմում «հանարհայտ և հարուստ» անհատները: Եվ ուրեմն, եթե ցանկություն կա բացել ապագայի վարագույրն ու խորամանկել բախտին, բավական է ուսումնասիրել 2019թ. թվագիտական կանխատեսումները:
Կարևոր է իմանալ
Թվերը մոգական նշաններ են, որոնք մարդու ճակատագրի վրա հատուկ ազդեցություն են ունենում: Դրանց օգնությամբ հնարավոր է կյանքը դեպի լավը փոխել կամ ընդհակառակը՝ կյանք նեշմուծել բացասականը:
2019թ. թվագիտական կանխատեսումը կօգնի սրբագրել ճակատագիրը, կյանքի ճանապարհից հեռու վանել տհաճությունները, ինչպես նաև մոտեցնել նպատակների իրագործումն ու ֆինանսական բարօրությունը: Ասում են՝ թվերը կարող են կառավարել մարդու հնարավորությունները և փոխել նրա գերակայությունները:
2019թ. թվագիտական կանխատեսումների հաշվարկ
Նախ հարկավոր է հաշվարկել բախտի և տարվա անձնական թվերը, ինչպես նաև ուսումնասիրել 2019թ. հորոսկոպը: Տարվա թիվն ստանալու համար հարկավոր է իրար գումարել նրա բոլոր թվանշանները.
2+0+1+9=12. 1+2=3
«3»-ը 2019-ի թիվն է, որը յուրաքանչյուր առանձին մարդու վրա տարբեր կերպ է ազդելու: Այնուհետև հարկավոր է պարզել տվյալ մարդու ճակատագրի թիվը: Դրա համար հարկավոր է գումարել նրա ծննդյան ամսաթվի բոլոր թվային բաղադրիչները: Օրինակ՝ եթե մարդը ծնվել է 1994թ. դեկտեմբերի 23-ին, ուրեմն  առկա են 23.12.1994 թվերը. 2+3+1+2+1+9+9+4=31. 3+1=4
Այս կերպ հնարավոր է ստանալ 1-9-ը թվերը: Ստորև հերթականությամբ ներկայացվում է դրանցից ամեն մեկին ընդհանուր գծերով բնորոշ թվագիտական կանխատեսումը 2019թ. համար:
 -երի համար 2019թ կլինի հաջող և թեթև տարի: Կարևորն այն է, որ   նպատակին հասնելու ճանապարհին նրանք չկորցնեն վստահությունն ու ինքնատիրապետումը: Սիրո համար մտահոգվելու պատճառներ չկան՝ փոխըմբռնումն ու և փոխադարձ զգացմունքը լիակատար են: Գործունեության ասպարեզում 1-երին ոչ միայն թռիչք և նոր պաշտոն է սպասում, այլև ֆինանսական կայուն վիճակ:
1-երի համար 2019թ. թվագիտական կանխատեսումը խոստանում է հանդիպում «երկրորդ կեսի» հետ, շքեղ հարսանիք և ամուր ընտանիք: Կլինեն բազմաթիվ ռոմանտիկ  ծանոթություններ, շփումներ հետաքրքրությունների շրջանակում և գործնական կապեր: Արդյունավետ կանցնի այդ շրջանը նրանց համար, ովքեր իրենց սեփական գործն առաջ կտանեն: 1-երը սիրում են հրամայել և առաջնորդել, դրա համար էլ Հողե վարազի տարում լավ կանեն չափավորեն հավակնություններն ու մի փոքր «սեղմեն» պոչը: Այլապես բախումներից չեն խուսափի: Ի դեպ, անձնական կյանքում և ընտրյալի հետ շփումներում լավ կլինի «արգելակել» զգացմունքային բռնկումները:
-ներին հիանալի տարի է սպասում: Նրանք շփվող են, հնարամիտ և գլխավորը՝ ճիշտ վարվեցողություն ունեն: Առանձնապես կբերի ստեղծագործ անհատների բախտը՝ եթե նրանք իրենց տաղանդները չթաքցնեն: Սակայն հարկավոր է ծայր աստիճանի զգույշ լինել, չէ՞ որ հաջողությունը նախանձ է ծնում: 2-ները մրցակիցներ ու չարակամներ շատ կունենան: Բացառված չեն վրեժը, ձգձգվող բախումները, սակայն եթե հաշվի առնենք բնածին դիվանագետ լինելը և նրբանկատությունը, ապա կարելի է խուսափել բացասական անձանցից և խոշոր վեճերից:
2-ները շատ դեպքերում կախվածության մեջ կընկնեն ուրիշ մարդկանցից: Դա նրանց տրամադրության և ինքնազգացողության վրա վատ կանդրադառնա: Հարկավոր է փորձել ձերբազատվել  կասկածամտությունից և դառնալ սեփական բախտի տերը: 2019թ. հարկավոր է լինել առավել համբերատար և զգայուն, հատկապես եթե հարցը վերաբերում է մտերիմներին ու սիրելի մարդկանց:
-ները լավ կանեն ուշադիր ու վճռական լինեն, որպեսզի 2019թ. հասնեն ուզածին: Մանավանդ որ՝ հաջողությունների հասնելու շատ հնարավորություններ կան: Ղեկավարությունը կգնահատի նրանց կարողությունները, աշխատասիրությունը և բարձր հավելավճարի հասնելու համառությունը: 3-ները կարող են համարձակորեն սեփական գործ սկսել, սակայն կարևոր է, որ չվտանգեն ֆինանսները, ինչպես նաև դրանք չներդնեն կասկածելի ձեռնարկների մեջ:
2019թ. թվագիտական կանխատեսումը 3-ներին խորհուրդ չի տալիս բոլորին անխտիր պատմել իրենց հաջողությունների մասին: Այլապես չարակամները հաստատ վնաս կհասցնեն: Սիրո մեջ երջանկություն է տիրում, ինչպես երբեք: Վերջապես նրանք կհանդիպեն «յուրային մարդուն» և նրա հետ ճակատագրին ընդառաջ կգնան նույն նավով: Ընտանիքում նրանք պետք է իրենց ամուսիններին ղեկավարեն ավելի քիչ և վստահեն ավելի շատ: Հողե վարազը խորհուրսդ է տալիս եռանդն ուղղել ցեղի շարունակությանը: 2019թ. արդյունվետ է երեխաների ծննդյան համար:
-երը բնավորությամբ գործնական ու նախաձեռնող են, դրա համար էլ Դեղին վարազի տարում առանձնապես ծանր ապրումներ չեն ունենա: Կարևորը ջանադիր աշխատելն է, եռանդը գրագետ ծախսելը և որոշակի նպատակներ հետապնդելը: Խնդիրներ, իհարկե, կլինեն, սակայն դրանք հաղթահարել հնարավոր կլինի հնարամտության, առողջ դատողության, որոշումներ կայացնելու յուրօրինակ կարողության շնորհիվ: Կանխատեսումը 4-երին խորհուրդ է տալիս ավելի հաճախ խորհրդակցել ազգականների ու բարեկամների հետ: Եվ մանավանդ՝ չասել, թե իրենցից խելոքը չկա:
Եթե ճամփորդության գնան, ավելի լավ է խուսափեն ինքնաթիռից: Ցանկալի է գործնական ուղևորությունները ծրագրել նոյեմբեր-դեկտեմբերին, որպեսզի վթարային վիճակներում չհայտնվեն: Ընտրյալի հետ հարաբերություններում 4-երը լավ կանեն չափավորեն խանդը, հատկապես եթե այն ի հայտ է գալիս առանց պատճառի
. Իսկական արկածախնդիր 5-երն աչքի են ընկնում արտասովոր և եռանդուն բնավորությամբ: 2019թ. նրանց խոստանում է աճ գործունեության բնագավառում: Նրանք սիրում են երևակայել և դիտողի դերում զննել տեղի ունեցող իրադարձություները: Նրանք նաև նյութական հիանալի վիճակն են շատ սիրում, և դա նրանց կհաջողվի, հատկապես եթե ֆինանսներին վերբերվեն տրամաբանորեն և աշխատեն խմբով, այլ ոչ թե առանձին: 2019թ. դեկտեմբերին 5-երը հնարավորություն ունեն ստանալու այն ամենը, ինչի մասին երազել են: Հաջողությամբ կպսակվեն ճամփորդություններն ու արտասահմանյան գործուղումները:
Նախագծերում մեծ գումարներ ներդնելուց արժե հրաժարվել, այլապես կարող են կարճ ժամանակում ամեն ինչ կորցնել: 5-երը բազմաթիվ սիրային պայծառ պահեր ու տպավորություններ կունենան: Սակայն եթե ցանկություն կա ստեղծելու ամուր ու լուրջ հարաբերություններ, ապա հարկավոր է հրաժարվել սիրահետումներից և հոգսաշատ սիրավեպերից: Չէր խանգարի շուրջը նայել, հնարավոր է՝ մոտերքում նրա երկրորդ կեսն է:
-ը 2019թ. տանտիրոջ սիրելին է: Հողե վարազի տարում նա  հաջողություններ և բարօրություն կգտնի: Եվ դա պատահական չէ. չէ՞ որ նա աշխատանքի նկատմամբ հաստատակամ ու պատասխանատու է եղել ամբողջ ընթացքում: Ստեղծագործական տաղանդներով օժտված 6-երը պետք է իրենց կարողություններն աշխուժորեն կիրառեն, հոբբի գտնեն կամ բացեն սեփական գործը: Եթե լրացուցիչ եկամտի աղբյուր գտնեն, դա էլ կլինի ֆինանսական վիճակի լավ օժանդակություն:
Տարին 6-երին խոստանում է դրամական խաջողություններ և խոշոր շահումներ: Հարազատների իմաստուն խորհուրդերին արժե հետևել: Սիրային կյանքում ներդաշնակություն և երջանկություն կտիրի, եթե մի կողմ թողնվեն խանդն ու հավակնությունները: Հարկավոր է մտերիմներից քիչ նեղանալ ու պակաս հանդիմանել, լինել շատ ավելի համբերատար ու ջերմ:
-երից նրանց, ովքեր գործնական են՝ վառ ու հագեցած տարի է սպասում: Ներըմբռնողականության և իմաստուն որոշումների շնորհիվ կարելի կլինի խուսափել անկարևոր մարդկանց հետ բախումներից, ինչպես նաև հաղթահարել կյանքի ճանապարհի բոլոր խոչընդոտները: Բացառված չեն տեղափոխությունն այլ քաղաք, աշխատանքի և մասնագիտության փոփոխությունը: Կարևորն այն է, որ 7-երը սովորեն զսպել զգացմունքները և զգայուն լինեն մտերիմների հանդեպ: Այդ ժամանակ վեճերն ու բախումները նկատելիորեն կպակասեն:
Տարվա կանխատեսումը 7-երին խորհուրդ է տալիս դրական մտքերով տարվել, սիրել անկեղծորեն և չսպասել, թե երբ բախտը երջանիկ հնարավորություն կընձեռի: Նրանք արարող են, այդ պատճառով էլ պետք է պայքարեն թերությունների դեմ և թույլ չտան, որ մաղձը խաթարի հոգեկան անդորրը: Եթե աշխատանքը ուրախությամբ անեն, Հողե վարազի տարում օգուտներ ու լիություն կունենան: Լուրջ հիվանդությունները բացառելու համար հարկավոր է հետևել առողջությանը:
-երին 2019-ը կընծայի անմոռանալի ժամանակ, հնարավոր կլինի խուսափել աշխատանքի, ֆինանսների և ինքնազգացողության հետ կապված հիմնախնդիրներից: Կյանքն առավել վառ ու հետաքրքիր կդառնա, իսկ գաղափարների իրականացման յուրօրինակ եղանակները պտուղներ կտան: Ամեն նոր ու անսովոր բան 8-երին կօգնի գործունեության մեջ հասնել բարձր նվաճումների: Հնարավոր կլինի այլ մասնագիտություն սովորել, հղկել հմտությունները և հետևել օտար լեզվի ուսուցման դասընթացների:
8-երի ներըմբռնողությունը բարձրակետում է, և դա հնարավորություն կտա խուսափել վտանգներից և արկածախնդրությունից: Չարժե դրամները ներդնել քիչ ծանոթ գործում: Եվ ոչ մի պայմանով չպետք է դրամը պարտք տալ: Անգամ՝ հարազատներին: Լավ ընթացք կունենան բարեգործական ձեռնարկումները, որոնք կկազմակերպեն 8-երը: Սիրո մեջ պետք է բացառել շահադիտական հետաքրքրությունները, և այդ ժամանակ դա կլինի անկեղծ ու ամուր զգացմունք:
-երն այս տարի պետք է դրմացկունության փորձություններ անցնեն, որպեսզի հասնեն ցանկացածին: Բավական լարված ժամանակ է, քանի որ այս դեպքում բախման մեջ են նրանց բախտի ու տարվա թվերը: Չարժե նոր ու ծավալուն բան ծրագրել, կարևոր է ամեն քայլն ու խոսքը նախապես կշռադատել ու նաև ճանապարհներին շատ զգույշ լինել: Բացառված չեն վթարները, վնասվածքներն ու լուրջ կորուստները: Փոթորկվող եռանդն ու ուժն արժե ուղղել ապագայի հեռանկարին: Խոսքը վերաբերում է գործունեությանն ու անձնական կյանքին:
Չարժե թանկարժեք բան ձեռք բերել: Հատկապես՝ բնակարան ու ավտոմեքենա: Սիրո համար սա լինելու է կայուն, առանց աղետների տարի: Կարևորը՝ մտերիմ մարդու հանդեպ լինել հոգատար ու զգայուն: Հարկավոր է մի կողմ թողնել բոլոր կասկածներն ու տագնապները՝ գերադասելով քնքշանքն ու ուշադրությունը: Անհրաժեշտ է հարազատների հետ ավելի շատ շփվել, հյուր գնալ, ճիշտ հանգստանալ: Իսկ առողջությունը պետք է պահպանել. չէ՞ որ դա հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի դրամով:
avangard.am

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք․ Բեգլարյան Նիկոլը մեզ նոր աղետ ու ցավ է բերում. ուշադիր լսեք՝ բանակում ինչ են արել. Անաստաս Իսրայելյան (video) Դասական առանց իզմերի նիկոլիզմ… Շարմազանով Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ․ Դանիելյան Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք» Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը Ավելի լավ է 50 դրամ ավել տամ, բայց էդ զիբիլը չօգտագործեմ․ քաղաքացին՝ ադրբեջանական բենզինի մասին (video) Ինչ է ասել Խաչատուր Սուքիասյանը «Ռոսիա» մոլի աշխատակիցներին Հայաստանում դա անելը շատ վտանգավոր է, կարող ես դառնալ կալանավոր․ Հենրիխ Դանիելյան (video) Հայաստանում է ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները «Բարոյական բանկրոտ եք», չունեք ամոթ, կույր եք ու համր․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքն՝ ԱԺ-ի դիմաց (video) Սա դիվանագիտական ձախողում չէր. սա պետական դավաճանություն է. Արթուր Սուքոյան Ցմահ ազատազրկում. Բաքվի շինծու դատարանը հրապարակել է Արցախի պատանդված ղեկավարների դատավճիռը Սա այլևս լռություն չէ, դուք հանցակից եք․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Ազգային ժողովի դիմաց (video) Սովորական քաղաքացու համար փոխանցումների և կանխիկացման բարձր տոկոսները դեռ մնում են չլուծված բեռ. Հրայր Կամենդատյան Առաջ ոռնոց էին կապում, երբ ակտիվիստի կողքով մի ոստիկան էր անցնում․ Մամիկոն Ասլանյան (video) Դուք մանկապղծության կղզիներում շաբաշներ էիք բաժանում․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ի դիմաց (video) Իմ վրա հարձակումա եղել, հեռախոսս հափշտակել են, շանտաժի ենթարկել․ Արթուր Չախոյանը՝ դատախազության մոտ (video) Հայոց պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է․ Տեր Փառենի խոսքը՝ ԱԺ-ի դիմաց՝ ակցիայի ժամանակ (video) #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ․ Բաքվի բանտերից գերիներին վերադարձնելու պահն է․ Նարինե Դիլբարյան (video) Էս ձուն շենքի վրա չեմ նետելու, իրանց եմ փոխանցելու, որ նայելով՝ հասկանան՝ իրանք ովքեր են․ Չախոյան (video) Արայիկ Հարությունյանը դատապարտվեց Լևոն Մնացականյանը դատապարտվեց Աննախադեպ է, այսօր ՀՀ բանտերում են գտնվում ՀԱՍԵ չորս Սրբազան Հայրեր, ինչով վնասում ենք ինքներս մեզ, հայ ժողովրդին․ Տեր Փառեն Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am