Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Հայաստանի իշխանությունները վերջին օրերին զբաղված են հերքումներով: Հերքում են Ուշակովին, Զախարովային, Պուտինին ու Լուկաշենկոյին: Հերթի մեջ են Նազարբաևը և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս գոհունակություն է հայտնել, որ հաջողվել է Երևանի հետ հայտարարություն համաձայնեցնել ու հունվարից ինտենսիվանալու են Ղարաբաղի հարցով բանակցությունները (բա ասում էիք, թե իբր Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով չե՞նք բանակցում): Թե ինչ է նշանակում Մամեդյարովի գոհունակությունը, կարելի է գլխի ընկնել: Ինչևէ: Հայկական կողմի ամեն մի հերքումը մեծ կամ փոքր դիվանագիտական սկանդալ է: Թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել-չնշանակելն է: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմիցս խոստացել են, որ հասնելու են այն բանին, որ Յուրի Խաչատուրովից հետո այդ պոստը մնալու է Հայաստանին մինչև կազմակերպության կանոնադրությամբ քարտուղարի համար նախատեսված ամբողջական ժամկետը, այսինքն՝ մինչև 2020 թվականը: Խոստացել են, բայց չի ստացվում, քանզի պաշտոնական Երևանի կոպիտ սխալից օգտվել ու խաղի մեջ է մտել Բաքուն, որը Մինսկի ու Աստանայի ձեռքերով նախ առևտուր է անում Մոսկվայի հետ ու բացի այդ՝ Երևանին ՀԱՊԿ-ում դարձնում է յուրայինների մեջ օտար: Որքան էլ Փաշինյանը փորձի հիմա ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, միևնույն է, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը չի կարողանալու պահել դիրքը: Առավելագույնը, որին կարող է հասնել հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում այն է, որ այդ պաշտոնում մնա ՌԴ ներկայացուցիչը, ով այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Դա հասկանում է նաև Փաշինյանի թիմը, ու որպեսզի հիմա դեմքները փրկեն, հայտարարում են, թե բա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, իսկ կարևորը՝ փոխադարձ պարտավորություններն են: Եթե մի պահ ընդունենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին այդ դեպքում հայտարարում, թե Հայաստանի համար անպայման պահելու են այդ պաշտոնը և ինչո՞ւ են մյուս պետությունները պայքարում այդ պաշտոնի համար: Չորրորդական հարցի կռի՞վ է գնում: «Սա չորրորդական պաշտոն է» ձևակերպումն իրականում դեմքը փրկելու փորձ է: Ակնհայտ է, որ Երևանը միայն հետին թվով է հասկացել իր սխալը ու հիմա ուղիներ է փնտրում սխալի տակից դուրս գալու և հպարտ քաղաքացիների մոտ «դուխով» երևալու համար: Արդյունքում առաջանում են այն մեծ ու փոքր սկանդալները, որոնց մասին նշվեց վերևում: Դատելով ամենից՝ Փաշինյանը տեղի է տվել Լուկաշենկոյի ճնշումներին ու համաձայնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում տեսնել Բելառուսի ներկայացուցչին, բայց թերևս խնդրել է այդ որոշումը հրապարակայնացնել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Փաշինյանն, ի դեպ, սկսել է այդ պոստի հանձնման գործընթացի քարոզչական մասի իրականացումը: «Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,-Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Լուկաշենկոն «նագլիաբար» հրապարակայնացրել է իրենց ներքին խոսակցությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսին: Փաշինյանին այլ բան չէր մնում, քան իր խոսնակի միջոցով հերքել, որ նման բան չկա (ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ է հերքել), բայց դե հերքելով մինչև ո՞ւր պետք է հասնենք: Եթե հերքումների մեջ ես հայտնվում, ապա խնդիրը նախևառաջ քո մեջ պետք է տեսնես: Կապ չունի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Եթե կառույցի անդամ երկրները միմյանց հերքում են, արդեն վատ է ու շատ վատ է, որ դրա առիթը տվել է հայկական կողմը: Հա, ի դեպ, Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից, և ՀՀ հպարտ քաղաքացիների չոքերը թուլացել էին մեր ժողովրդական վարչապետի այդ «դուխով» խոստումից: Պահանջեց, թե ոչ, դժվար է ասել, բայց նրանց հանդիպումներից հետո Փաշինյանը, որը սիրում է ուղիղ եթերում ամեն ինչ պատմել, ոչինչ չի ասել հաշիվ պահանջելու մասին, բայց փոխարենը Լուկաշենկոն է հայտարարել, որ Բելառուսին է անցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և Փաշինյանին մնացել է միայն իր խոսնակի միջոցով «դուխով» հերքելու գործը: Բայց դա հեչ: Կարևորն այն է, որ վարչապետի կայքում կան նկարներ, որտեղ երևում է, թե ինչ խոժոռ հայացքով ու «թարախ» դեմքով է Փաշինյանը նայում Լուկաշենկոյին, իսկ դա արդեն լուրջ հաջողություն է: Այդ նկարն ինչ ասես արժե: Այդ նկարը արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերում է: Թե չէ ընկել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չորրորդական հարցի հետևից: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am