«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ». Նատալյա Էյսմոնտ
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ, այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ էլ Բելառուսի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ իրենց հաջողվել է համաձայնության հասնել»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, իր հերթին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
