ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին, ըստ aravot.am-ի՝ հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների՝ մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լորա Քուփերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ՝ քննարկելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:
«Մինչ ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցների հետ ուժեղացնել գործընկերային հարաբերությունները, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին մեր երկրների միջև կապերի խորացման նվիրվածության համար»,- ասել է Կուպերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը