Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն

ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն, այս մասին նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում: Առիթը՝ Մանե Թանդիլյանի կողմից իր իսկ ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին բացահայտումներն էին, որտեղ նախարարի պաշտոնակատարն անուղղակիորեն մեղադրել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանին: Ստացվում է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը մոռացել կամ ստել է, թե հնարավոր առիթի դեպքում հարցազրույցով անպայման կհերքի երբեմնի գործընկերոջը սևացնող իր հայտարարությունն առ այն, որ սոցիալական պաշտպանության ոլորտում արած բացահայտումներն առնչություն չունեն ՍԱՊԾ-ում՝ Հովհաննես Սահակյանի պաշտոնավարման շրջանի հետ: «Թանդիլյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից անմիջապես հետո զանգել եմ նրան, հարցրել եմ՝ տիկին Թանդիլյան, 55 մլն դրամ պարգևավճարի մասին խոսելիս և անունս շոշափելիս՝ ծանո՞թ էիք գործի նյութերին, ասել է՝ իհարկե ոչ, և խոստացել, որ հերքում կտա իր հայտարարությանը՝ առաջին իսկ հնարավոր առիթի դեպքում: Չարեց… և նախարարի պաշտոնակատարի անհիմն հայտարարությունները մնացին օդում կախված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Սահակյանը: «Նրանք քաղաքական միջակություններ են, և պարզից էլ պարզ էր, որ ինձ հետ մասնավոր զրույցից հետո Թանդիլյան անջատելու է հեռախոսն ու շարունակի իր քարոզարշավը, հետո՞ ինչ, թե ում է անհիմն մեղադրել հանցանքի մեջ: Նրան չի հետաքրքրում իր արած հայտարարության բարոյական հետևանքները»,- ասաց Սահակյանը: Ուշագրավ է, որ ՍԱՊԾ-ում հայտնաբերված պարգևավճարի մասին հայտարարությունը Մանե Թանդիլյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նոյեմբերի 14-ին՝ ճիշտ այն օրը, երբ գերատեսչության ղեկավարը հայտարարեց իր հրաժարականի մասին, և հաջորդ օրը «Լուսավոր Հայաստանի» իր թիմով դուրս եկավ քաղաքական քարոզարշավի: Մինչդեռ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չարաշահումների վերաբերյալ Մանե Թանդիլյանի ղեկավարած կառույցում բացահայտումներն արվել էին դեռ ամիսներ առաջ: Նկատենք, որ նախարարն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարությունն օրեր անց դարձրել էր գովազդային՝ փորձելով արժանանալ ոչ միայն լրատվամիջոցների ուշադրությանը, այլև՝ մասսաներ ներգրավել: Մանե Թանդիլյանն իր ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին տեղեկատվությունը հանրայնացրեց նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Իսկ դա նշանակում է՝ պատահական չէր ընտրված հայտարարության ոչ օրը, և ոչ էլ թիրախը՝ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան էր, որքան էլ Թանդիլյանը Հովհաննես Սահակյանին փորձի հակառակում համոզել: Այդուհանդերձ, ինչ է կարծում և ակնկալում ՍԱՊԾ նախկին պետը՝ նախարարի դեռևս պաշտոնակատար Մանե Թանդիլյանից, սա, թերևս, այդ երկու նախկին պաշտոնյաների էմոցիաների դաշտում է: Իսկ թե ինչ է եղել իրականում, բացահայտած ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, որի առնչությամբ գործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում, փորձեցինք պարզել Մանե Թանդիլյանից, սակայն մեր զանգերն ու հաղորդագրություններն այդպես էլ անպատասխան մնացին: Հաշվի առնելով Թանդիլյանի հայտարարության վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը և հարգելով պատգամավորության թեկնածուի թանկ ժամանակը՝ հարկադրված ենք բոլոր այն հարցերը, որ նախապատրաստել էինք ուղղելու՝ իր բնութագրմամբ՝ «անհետևանք պարգևավճարներով» չարաշահումների մասին, հրապարակել բաց՝ հոդվածի միջոցով: Ակնկալում ենք տիկին Թանդիլյանի պատասխանը՝ թեկուզ գրավոր և խորհրդարանական ընտրություններից հետո: Հարցեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանին 1. Նոյեմբերի 14-ին Ֆեյսբուքի Ձեր պաշտոնական էջում հրապարակեցիք մի հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Ձեր կողմից արվել է բացահայտում ՍԱՊԾ-ում 55 մլն դրամ խրախուսում բաշխելու վերաբերյալ, ինչը Դուք որակել էիք «անհետևանք պարգևատրում»: Արդյո՞ք այդ որակումը ենթադրում է պաշտոնական դիրքի չարաշահում: 2. Զուգադիպությո՞ւն էր արդյոք Ձեր բացահայտման մասին հրապարակումն անել Ձեր ֆեյսբուքյան էջին ճիշտ այն օրը, երբ Դուք՝ որպես պատգամավորական թեկնածու, ներկայացվեցիք «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ հորիզոնականում: 3. Ի՞նչ գործողություներ են հետևել Ձեր կողմից արված նշյալ բացահայտումների ուղղությամբ՝ որպես գործադիր մարմնի անդամ: 4 Տիկին Թանդիլյան, դիմե՞լ եք արդյոք ՍԱՊԾ-ի նախկին պետին, Ձեր ներկայիս գործընկերոջը՝ գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու այն մասին, թե որքանով են իրավաչափ եղել կատարված գործողությունները՝ 55 մլն դրամ բաշխելու մասով: Արդյո՞ք փորձել եք պարզել նաև՝ պետական բյուջեով նախատեսված եղե՞լ է այդ խրախուսումը, թե՞ ոչ: 5. Խնդրում եք բացվածքով ներկայացնել ըստ տարիների և խրախուսվածների քանակի, թե ինչպես է բաշխվել նշված 55 մլն դրամը: 6. Արդյոք պարզե՞լ եք, մասնավորապես ի՞նչ արդյունքների համար են խրախուսվել ՍԱՊԾ աշխատակիցները: 7. Խնդրում ենք ներկայացնել, թե տվյալ ժամանակահատվածում բյուջեից Ձեր նախարարությանը հատկացված որքա՞ն գումար է կառավարվել ՍԱՊԾ-ում: 8. Արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ, հասկանալ, թե այդ խրախուսման ժամանակահատվածում ի՞նչ արդյունավետություն է գրանցել ՍԱՊԾ-ն՝ աշխատանքներում, և այդ աշխատանքները թվերով ի՞նչ արտացոլանք են ստացել և ի՞նչ ազդեցություն ունեցել 2017-2018 թվերի պետական բյուջեի վրա: 9. Խնդրում ենք մեկ առ մեկ ընդգծել այն թերությունները (եթե բացահայտել եք), որոնք տեղ են գտել ՍԱՊԾ աշխատանքներում նույն շրջանում: Շտկվե՞լ են արդյոք այդ թերացումներն ու բացթողումները: 10. Ձեր պաշտոնավարման օրոք խրախուսվե՞լ են արդյոք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Դուք և Ձեր տեղակալները: Եթե այո, ապա մասնավորապես ի՞նչ չափորոշիչներով են սահմանվել խրախուսումները՝ ներկայացնել աշխատողների խումբը, քանակը և գումարի չափը: Ո՞ր իրավական ակտի համաձայն են խրախուսվել նրանք: Ներկայացնել ցանկը՝ ըստ պաշտոնների: 11. Ձեր պաշտոնավարման ընթացքում արված խրախուսանքներն ինչո՞վ են տարբերվում Ձեր մեկնաբանությամբ նախկինում արված «անհետևանք խրախուսանքից»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am