Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ հրապարակային վեճի համար: Տեսագրությունը հայտնվել է YouTube-ում:«Ստիպված եղա ներողություն խնդրել ՌԴ նախագահից: Բուռն քննարկում եղավ, սակայն, ավելի լավ է՝ չլսեք»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ գազի գնի շուրջ քննարկման ժամանակ ոչ կոռեկտ է ելույթ ունեցել:
