Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է երեկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած քննարկման մասին: Միջոցառման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը,ասել է Հիքմեթ Հաջիևը:
