Ինչ է ասելու Լուկաշենկոն Ծառուկյանին
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցում էր Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին, նշեց, որ ժողովրդը ում ուզում է թող իր ձայնը տա, ինքը դրանից չի նեղանալու: Անդրադառնալով Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններին և երկու երկրների միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան այցելելու հրավերի, որպեսզի իր մոտեցումները և դիրքորոշումը հայտնի հայ-բելառուսական հարաբերությունների առնչությամբ: Ծառուկյանի խոսքով՝ պաշտոնական հրավեր պետք է ուղարկի Հայաստանի կառավարությունը:
