Նեմցովի դուստրն արժանացել է «Աշխարհի ամենախիզախ կանայք – 2016» մրցանակի

ԱՄՆ-ում տեղի կունենա «Աշխարհի ամենախիզախ կանայք – 2016» մրցանակաբաշխությունը: Այս տարի դափնեկիրներից մեկը Ռուսաստանի քաղաքացի, լրագրող Ժաննա Նեմցովան է` 2015-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը, հայտնում է ամերիկյան Պետքարտուղարության կայքը: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Վաշինգթոնում` տեղի ժամանակով 10:30-ին: Միջոցառումը ուղիղ եթերում կհեռարձակվի Պետքարտուղարության կայքում, հայտնում է  NEWSru-ն: Նեմցովայից բացի, մրցանակին ներկայացված էին ակտիվիստուհիներ Բանգլադեշից, Բելիզայից, Գվատեմալայից, Իրաքից, Եմենից, Չինաստանից, Մալայզիայից, Սլովակիայից, Սուդանից, Տանզանիայից, Թայլանդից եւ Ֆրանսիայից: Դափնեկիրներին մրցանակներ կհանձնի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ մրցանակը  «ամեն տարի շնորհվում է այնպիսի կանանց, որոնք քաջություն եւ խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաեւ կանանց հնարավորությունների պաշտպանության գործում առաջնորդություն են դրսեւորել` հաճախ սեփական անվտանգությունը վտանգելու գնով»: Առաջին անգամ այս մրցանակը հանձնվել է 2007-ին: Այդ ժամանակվանից մրցանակակիր է դարձել մոտ  60 երկրի  100 ներկայացուցիչ: Պետքարտուղարության կայքում համառոտ տեղեկություններ են հրապարակված ներկայիս մրցանակակիրների վերաբերյալ: Ժաննա Նեմցովայի մասին ասված է, որ նա  «չեմպիոն է Ռուսաստանում ժողովրդավարության, կրթության եւ տեղեկատվության ազատության ոլորտում»: «Իր հոր` Նեմցովի սպանությունից հետո, չնայած իր հասցեին հնչած մեղադրանքներին, նա Մոսկվայում է մնացել եւ տվյալ հանցագործության մանրակրկիտ հետաքննություն է պահանջել: Սակայն  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներից հետո, որով նա վերջինիս վրա էր դնում սպանության   «քաղաքական պատասխանատվությունը», Ժաննա Նեմցովան ստիպված էր հեռանալ երկրից եւ մեկնել Գերմանիա, որտեղ շարունակում է պայքարել Ռուսաստանում մարդու իրավունքների համար` աշխատելով  որպես  Deutsche Welle-ի թղթակից»,-հայտնում է Պետքարտուղարությունը: Գերատեսչությունում նաեւ հիշեցնում են, որ անցյալ ամիս Ժաննան հիմնադրել է  «Բորիս Նեմցովի հանուն ազատության հիմնադրամը»` ռուսաստանյան տնտեսության եւ քաղաքականության մեջ հետազոտությունների ֆինանսավորման նպատակով: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան անունից Ջոն Տեֆտը Ռուսաստանի պարգեւատրված քաղաքացուն է դիմել եւ նրան իր շնորհավորանքներն է փոխանցել:   «Ժաննան այս պարգեւը ստացել է իր գործընկերուհուց` Ելենա Միլաշինայից հետո, որը 2013-ին մրցանակակիր էր դարձել, եւ ռուսաստանցի այլ ականավոր կանանց շարքում, որոնց ջանքերը գնահատվել են այս մրցանակով», - հայտնել է դեսպանը` նշելով, որ Ժաննան այս մրցանակին է արժանացել   «խիզախության եւ իր հոր` Բորիս Նեմցովի սպանության մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննության հասնելու, քարոզչության վտանգավոր եւ անպատասխանատու օգտագործման բացահայտմանն իր համառ նվիրվածության համար»:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am