Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր. «Արմենպրես»-ի լուսանկարչի հուշերում դեռ թարմ են աղետի մասին հիշողությունները

Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:

-Կխնդրեի պատմել, թե ե՞րբ իմացաք, որ երկրաշարժ է եղել, որտե՞ղ էիք այդ ժամանակ, միանգամի՞ց մեկնեցիք դեպքի վայր: -Դեկտեմբերի 7-ին կոմկուսի Էջմիածնի քաղկոմում էի` երրորդ քարտուղարի աշխատասենյակում: Այդ ժամանակ մեր երկրում շատ էին փախստականները: Քարտուղարը զանգեր էր կատարում, փորձում էր իմանալ, թե փախստականներն ինչպես են տեղավորվել, ինչ պայմաններում են: Մինչ նա ճշտումներ էր անում, ցնցում եղավ, վայրկյաններ անց հետևեց երկրորդ ցնցումը, և ես իմ լուսանկարչական սարքավորումները գիրկս դրեցի: Երրորդ ցնցումից հետո աշխատասենյակից դուրս թռանք: Կատարվածի մասին հստակ տեղեկություն չկար: Հասանք Սպիտակ. իրավիճակն անհասկանալի էր: Կենտրոնում թողեցինք մեքենան և սկսեցինք պտտվել: Շալերով փաթաթված կանայք էին հանդիպում, շատ էին դիակներն ու վիրավորները: Մի կնոջ դի կար, որը մինչ օրս հիշում եմ: Գեղեցիկ կին էր, ասես կենդանի լիներ: Երկու տղա էին անցնում, և, քանի որ ինքս չեմ կարողանում դիպչել դիակների, նրանց խնդրեցի ուղղել այդ կնոջը, որպեսզի լուսանկարեմ: Տղաները քթի տակ ինչ-որ բան ասացին, ես բացատրեցի, որ, եթե կարողանայի ինքս դա անել, նրանց չէի դիմի: Տղաներից մեկն էլ պատասխանեց, որ, եթե ինքը կարողանար, փլատակների տակից մոր դին կհաներ: Այդ ժամանակ հասկացա` ինչ է կատարվում, զգացի, որ պետք է շատ զգույշ լինել: Բոլորը լարված էին, և ամեն մարդ ամեն վայրկյան կարող էր «պայթել»: -Լուսանկարեցի՞ք այդ կնոջը: -Չեմ հիշում: Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ դիակներ չնկարել: Մի ծաղկանոցում հեռուստացույց էր ընկած, արկղ, էլի ինչ-որ բան և մի դի. ասես նատյուրմորտ լիներ: Այդ տեսարանը լուսանկարել եմ: -Այդ օրերին ինչպե՞ս էին տարածվում աղետի մասին լուրերը, լուսանկարները: -Լուսանկարները միայն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի միջոցով էին տարածվում, քանի որ ֆոտոհեռագիր ունեինք: Աշխարհի բոլոր ծայրերից եկած լուսանկարիչները մեր մոտից էին դա անում: Ես հնարավորություն ունեի տարածել իմ աշխատանքները: Շատ լուսանկարիչներ լավ գործեր ունեն, բայց չեն կարողացել դրանք ժամանակին ներկայացնել հանրության լայն շրջանակին: -Ձեր ամենահայտնի լուսանկարներից մեկը` «Քսաներորդ դարի տիրամայրը», տպագրել են աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ: Կանդրադառնա՞ք այդ լուսանկարի պատմությանը: -Լուսանկարում Մարինե Նուրոյանն է և իր երեք դուստրերը: Երեխաներից մեկը դպրոցի փլատակների տակ էր մնացել, մյուս երկուսը մոր մոտ էին եղել, իսկ ամուսինը` դրսում: Բոլորն են փրկվել: (Հետագայում ամուսինները նաև որդի ունեցան): Այս լուսանկարը դեկտեմբերի 9-ին եմ արել: Ամսի տասին այն տպագրվեց «Իզվեստիա» թերթում: Օրեր հետո ինձ մի նամակ հանձնեցին, որում մի ռուս կին լուսանկարն անվանել էր «Քսաներորդ դարի տիրամայր»: Այդտեղից էլ մնաց անվանումը: Նկարի հերոսուհին 28 տարեկան է: Քսան տարի անց կրկին լուսանկարեցի այդ կնոջը՝ արդեն չորս թոռան հետ: Նշեմ, որ այդ ընտանիքը լուսանկարի շնորհիվ բնակարան ստացավ: Ավստրիացիները որոշել էին հանգանակություն իրականացնել և օգնել Հայաստանին: Այդ լուսանկարը վերածել էին պաստառի, և այն մարդիկ, ովքեր մասնակցում էին հանգանակությանը, ասել էին, որ ուզում են հենց այդ ընտանիքն ապրի այն բնակարանում, որին իրենք գումար են տրամադրում: -Երկրաշարժից հետո «Արմենպրես»-ի տրամադրած լուսանկարներով Անգլիայում հրատարակվեց «Armenia» ալբոմը: Ի՞նչ դերակատարություն այն ունեցավ: -«Sunday express»-ը հրատարակեց այն: Ալբոմը վաճառվել է Լոնդոնում, և դրանից ստացված ողջ գումարը տրամադրվել է Հայաստանին օգնություն ցուցաբերող անգլիական հիմնադրամին: Այդ գումարով Գյումրիում կառուցվեց անգլիական դպրոց, որի բացմանը մասնակցեց Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը, ում ևս առիթ ունեցա լուսանկարել: Ալբոմում տեղ գտած լուսանկարներից մեկում մահճակալին պառկած երեխա էր: Այդ լուսանկարի հետքերով «Sunday express» թերթի երկու թղթակից եկան Հայաստան: Գտան երեխային, մորը, օգնեցին նրանց: -Այդ օրերին պատկերացնո՞ւմ էիք ձեր աշխատանքի կարևորությունը, այն, որ ձեր լուսանկարները կարող են մարդկանց կյանքում որոշիչ դեր կատարել: -Աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ պատճենահանում էի ֆիդայիների լուսանկարները։ Եթե այն ժամանակ լուսանկարիչները նրանց նկարած չլինեին, մենք չէինք ճանաչի մեր ֆիդայիներին: Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր: – Վստահ եմ` հեշտ չի եղել երկրաշարժ լուսաբանելը: Ֆոտոլրագրողը նման ծանր իրավիճակներում ինչպե՞ս պետք է պահպանի սառնասրտությունը: -Առաջին օրը մի քանի ժամ եմ եղել Սպիտակում: Դեռ չէի գիտակցում, թե ինչ է կատարվել: Սկզբում ձիգ, ուղիղ էինք շրջում, ընթացքում սկսեցինք կռացած ման գալ, ասես կոտրվում ես, պարտվում պատերազմում, զգում ես, որ ուժերդ չեն հերիքում: Երևանի օդանավակայանը մեր տանը մոտ էր: Չէի գալիս «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկա, ուղղաթիռով կամ ինքնաթիռով մեկնում էի աղետի գոտի: Այդ փոխադրամիջոցներով բերում էին վիրավորների, հաճախ հարազատներն էլ էին նրանց հետ լինում: Լաց էր, ողբ: Ես էլ էի լաց լինում: Անգամ հիմա եմ կարող արտասվել, երբ տղամարդն է լալիս: Երբ հասնում էի Գյումրի, ասես վերածվում էի ռոբոտի: Մարդիկ ողբում էին, իսկ ես պետք է նկարեի: Այնուամենայնիվ, այդ ամենը ծանր ազդեցություն է թողել ինձ վրա: Այն մարդիկ, որոնք մասնակցել են փրկարար աշխատանքներին, եղել են Սպիտակում, ցնցված են մինչ օրս: Երկրաշարժից հետո Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։ Անժելա Համբարձումյան

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am