Պետականություն, որն ամեն ինչից թանկ է. 168.am

Հայաստանում կատարվել է ծանրագույն հանցագործություն, որը բացահայտել է մեկ այլ՝ առավել ծանր հանցագործություն։ Եթե հանցագործները չգաղտնալսեին Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի՝ հուլիսի 27-ի երկար-բարակ խոսակցությունը, չէինք իմանա, որ բարձրագույն մակարդակով ձեռնոց է նետվել ՀՀ արդարադատության համակարգին։ Պատվեր՝ Բաղրամյան 26-իցՆալբանդյան 104-ից և Գրիգոր Արծրունու 13աից Նշված եռյակի հեռախոսազրույցում, որը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք կա։ Բերենք միայն փաստեր․ Արթուր Վանեցյան «Դատավորը զանգեց ինձ, ասեց՝ մի քիչ վախում ա էդկալանքը տաասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրիզանգի ինձ ասա՝որտեղ եք թույլ տեղ տեսնումու կասեմհիմա դատավորը էտի նայում աէդ էլզանգ կտակասիպարոն վարչապետ»: Նիկոլ Փաշինյան «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կաի՞նչ նորությունկա»: Արթուր Վանեցյան «Քոչարյանի հետ կապված դատարանում հըլը լսում ենհես ա կտան բանըՔոչարյանը կլինի»: Ավելի ուշ դարձյալ զրուցում է Փաշինյան-Վանեցյան զույգը։ Արթուր Վանեցյան «Մնացած նորմալ աընդհանուր բան ենք անումպարոնվարչապետհես ա դատարանը որոշումը կկայացնի կալանավորմանմնացածսաղ հանգիստ ա»։ Հարց․ Ի՞նչ գիտի Արթուր Վանեցյանը, որ կալանքի որոշում է լինելու, այն էլ՝ «հես ա»։ Փաստորեն, ոչ միայն հրահանգվել է որոշում կայացնել, այլև՝ կոնկրետ ժամկետ է նշվել, թե օրվա ո՞ր ժամին պետք է տալ։ Ավելին՝ ըստ գաղտնալսված զրույցի՝ դատավորին տվել են գործը, որպեսզի ուսումնասիրի, տեսնի՝ որտե՞ղ են հիմքերը թույլ, զանգի-ասի, որ ավելի հիմնավոր բան գրեն։ Հատված՝ Վանեցյան-Խաչատրյան զույգի զրույցից․ Արթուր Վանեցյան – Հաախպեր ջան։ Ընգեր, ռուսները շատ ծանր ենտանումընգերշատ ոռիկարող ա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետինասեցինոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգելհամ ՖՍԲիդիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։ – Ի՞նչ անեմասեմ՝ գրավ կիրառեն։ – Հըգրավ թող կիրառեն երևի թեկամ՝ ստորագրություն խափանման միջոցընտրեք։ – Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ աընգեր։ Գիտե՞ս խիթող մեծ գրավ լինիորպեսզի բանին չկպնենէլիհիմնավոր կասկածին չկպնեն։ – Հա։ – Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմդատավորին ասե՞մ։ – Դատավորին ինչ պետք ա՝ կասենքէդ չի հարցըբայց մի հատ հասկանանք՝ինչ ենք անում։ Վարչապետին ենթակա ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը որոշում են, թե բոլորովին պատվեր չստացող, անկախ դատավորն ի՞նչ որոշում պետք է կայացնի։ Ի դեպ, այս գաղտնալսումը հիմնավորեց նաև մեր նախկին տեսակետը, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսում Արթուր Վանեցյանը բոլորովին ազնիվ չէ։ Սեպտեմբերի 11-ի ասուլիսում, երբ նոր էր հրապարակվել առաջին մասը, Վանեցյանն անդրադառնալով այն կտորին, որտեղ խոսում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը քննող առաջին ատյանի դատավորին հեռախոսով պատվեր տալու մասին, ասում է․ «Դա անհերքելի փաստ էբոլորն էլ կարող են տեսնելոր ես դատավորի հետանգամ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել»։ Իսկ գաղտնալսման երկրորդ հրապարակման մեջ Վանեցյանը կոնկրետ խոսում է դատավորին զանգելու մասին․ «Դատավորին ինչպետք ա՝ էդ կասենքէդ չի հարցըբայց մի հատ հասկանանք՝ ինչ ենքանում…»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչպես արդեն նշեցինք, նրանք որոշում են ոչ միայն դատավորի որոշման բովանդակությունը, այլև ժամանակը։ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ նիստը եղավ կեսգիշերին։ Ինչո՞ւ։ «Ինչու»-ի պատասխանը՝ տալիս են Վանեցյանն  ու Խաչատրյանը։ Հատված՝ զրույցից․ Սասուն Խաչատրյան Ժամը 3-ին ա նիստը, ընգերժամը 3-ին ա նիստը։ Արթուր Վանեցյան Ասա՝ թող հետաձգեն նիստը։ – Էլի՞ հետաձգեն։ – Թող նիստը հետաձգենթող վարչապետը մի հատ իրա բանից դուրս գանիստից դուրս գաթող դուրս գա հետը խոսանքես խոսացիբայց դե ամենդեպքում մի հատ էլ խոսանքհասկանանք՝ ինչ ենք անում։ – Լավ համի հատ էլ խոսաորովհետև կարող ա լուրջ վնաս տանք։ – Հես ա ես բանին կասեմ՝ թող բան անեն ապերհետաձգեն հըլըԽաչատուրովի, կամ դու ասա, նայի՝ մեկ ա։ – Ուզում ես՝ դու ասա էլի։ – Ես կասեմ հես ա։ Իսկ թե «բանն» ո՞վ էր, որ պիտի «բան աներ», արդեն որևէ բանի կասկած չի թողնում։  Վարչապետը շուռ է տալիս փաստերը Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում գաղտնալսմանը․ «Կոռումպացված համակարգը տեսնում էոր իր շուրջ օղակըսեղմվում էոր այնինչ խոստացել էինքքայլ առ քայլ իրականություն էդառնալու ԱԺ ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չիպլստալու»: Ստոպ, մի րոպե։ Ո՞րն է կոռումպացված համակարգը։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք դատարաններին «վերևներից» զանգում էին, կային հազար ու մի խոսակցություններ, որոնք ոչ ոք չի հերքում, նույնիսկ՝ նախորդ իշխանություններն իրենք։ Իսկ այն, որ այսօր են զանգում, կան անհերքելի ապացույցներ և այդ ապացույցները հերքել փորձող խոսակցություններ։ Փաշինյանը հրահանգ է տալիս Վանեցյանին, Վանեցյանը՝ Սասուն Խաչատրյանին, նա՝ դատավորին, Վանեցյանը ևս «դաբավըչնի»՝ դատավորին։ Սա կոռուպցիոն համակա՞րգ է, թե՞ ոչ։ Ո՞ւմ եք ծաղրում։ 168.am ՄԱՐՏԻՆ ԶԱՔԱՐՅԱՆ

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am