Ֆրանսիան հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ. 168.am
Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ:
