Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունն ընտրություններից հետո բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք առերեսվելու ենք Արցախի խնդրին, բանակցային գործընթացին, իսկ սա իրենից ենթադրում է Հայաստանի վրա տարբեր պետություններից տարբեր տեսքով սպասվող ճնշումներ: Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի: Ճնշումները գալու են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի և միջնորդավորված կերպով: Սկզբանական շրջանում լինելու է տնտեսական ճնշում, այնուհետև սահմանում իրավիճակի լարման տեսքով` ընդհուպ ակտիվ ռազմական գործողություններով: Այոʹ, ուզենք թե չուզենք, մենք մի քանի օրից ապրելու ենք այն Հայաստանում, որը թևակոխելու է շատ բարդ ժամանակաշրջան և այլևս մեզ համար նույնիսկ սոցիալական հարցերն են մղվելու երկրորդական պլան: Ի դեպ Ադրբեջանի վրա ճնշումներն արդեն սկսվել են, այնտեղ արդեն տնտեսական ճնշման մեկնրակը տրված է: Այլևս ոչ ոքի ձեռնտու չէ այս կարգավիճիակը, ժամանակները փոխվել են, և տարածաշրջանում խաղացող երկրներին հարկավոր է խաղաղ Հայաստան և Ադրբեջան: Խաղացող երկրներին չի հետաքրքրում թե ինչ ճանապարհով պետք է լինի այն. նրանց հետաքրքրում է միայն կայուն տարածաշրջան, իսկ ճանապարհը, որով անցնելու ենք, որոշվելու է բացառապես ուժի ցուցադրմամբ...»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը