Կադրային ջարդ Շիրակի մարզում

Մարալիկի բնակիչ Միշա Ժաժոյանը բաց նամակ է հրապարակել, որում ահազանգում է, որ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել, Շիրակի մարզում, այնուամենայնիվ, կադրային ջարդ է իրականացվում, և, որպես դրա ապացույց, ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոն»-ի տնօրենի հետ կապված դեպքերը: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ կադրային ջարդ չի լինելու և լավ մասնագետները շարունակելու են աշխատել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և տարիքից: Սակայն Շիրակի մարզում անտեսել են այդ պատգամը: Համոզվելու համար դիտարկենք «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի հետ կապված դեպքերը: Սուսաննա Պետրոսյանը 2007 թ. ստանձնել է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնն՝ իր ուժերով հաղթելով այդ պաշտոնի համար անցկացրած մրցույթում: Ծնելիության ցածր մակարդակի պատճառով կենտրոնն աշխատել է վնասով: 2018 թ. սկզբից Սուսաննա Պետրոսյանն իրականացրել է իր կողմից մշակված կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը, որի արդյունքում կենտրոնի 12 միլիոն վնասը կես տարվա ընթացքում նվազել է մինչև 3 միլիոնի: Թավշյա հեղափոխությունից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը, ցանկանալով իրականացնել իր կադրային քաղաքականությունը, որոշում է փոխել «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենին: Դրան հաջորդել են դեպքերի հետևյալ հերթականությունը. 11 հունիսի – երեկոյան «Հորիզոն» հեռուստաալիքով ելույթ է ունենում Շիրակի մարզպետը և ասում է, որ կան կոռուպցիոն երևույթներ «Մարալիկի առողջության կենտրոնում»; 12 հունիսի – առանց նախազգուշացման՝ ստուգման նպատակով, «Մարալիկի առողջության կենտրոն» է գալիս աուդիտը: Այսինքն կոպիտ խախտվել է «անմեղության կանխավարկածը» (որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է), սկզբում հրապարակայնորեն ասում են, որ կա կոռուպցիա, հետո գալիս են ստուգելու: 12 – 18 հունիսի – աուդիտը ստուգում է իրականացնում նաև նախկինում նույն աուդիտի կողմից ստուգված ժամանակահատվածը: 20 հունիսի – աուդիտը ներկայացնում է ստուգման հաշվետվությունը «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Տնօրենը ծանոթանում է և ասում, որ ունի առարկություններ: Աուդիտն ասում է, որ առարկությունները «Բացատրությունների» տեսքով տնօրենը գրավոր թող ներկայացնի իրենց՝ հունիսի 25-ին: 25 հունիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը «Բացատրությունները» ներկայացնում է աուդիտին: Աուդիտը պատասխանում է, որ դա իրենց պետք չէ, քանի որ հունիսի 21-ին ստուգման հաշվետվությունն ուղարկել են դատախազություն: «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը փորձում է իր «Բացատրությունները» հանձնել մարզպետին և կրկին մերժում է ստանում: «Բացատրությունները» ոչ մեկին չէր հետաքրքրում, քանի որ վճիռն արդեն կայացված էր: Հունիսի վերջ – հուլիսի սկիզբ – դատախազությունը գործը ուղարկում է Մարալիկի ոստիկանություն: Ոստիկանությունից հետաքննիչ է գալիս և ասում, որ չարաշահումները կազմում են ընդամենը 200 000 դրամ (50000-ը բենզինն առանց տենդերի գնումն է, 150000-ը արձակուրդից վերադարձը), եթե տնօրենը դա ընդունի գործը կկարճվի: Տնօրենը համաձայն չլինելով, սակայն գործը կարճելու համար ընդունում է այդ չարաշահումները: Սակայն մարզպետին գործերի այսպիսի ընթացքը դուր չի գալիս, քանի որ գումարը շատ փոքր է: 6 հուլիսի – Ոչ միայն գործը չի կարճվում, այլ հեռուստացույցով դատախազը հայտնում է, որ ոստիկանության քննության արդյունքում պարզվել է, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը յուրացրել է 1 200 000 դրամ: Այդ առումով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է քննչական մարմիններին: Հարց է ծագում, այդ ինչ 1200 000 դրամ է, որի մասին հետաքննիչը ոչինչ չէր ասել: Պարզվում է տնօրենը մասնագետ չունենալու պատճառով ստանձնել է նաև նարկոլոգի պաշտոնը, որի իրավունքը չուներ (քանի որ Մարալիկը քաղաք է, եթե գյուղ լիներ՝ իրավունք կունենար): Այդ պաշտոնի աշխատավարձի հանրագումարը կազմել է 1 200 000 դրամ: Սակայն այդ աշխատավարձի դիմաց տնօրենն աշխատանք է կատարել, օրվա ցանկացած պահին ճանապարհային ոստիկանների պահանջով ստուգել է վարորդների սթափության աստիճանը, եղել են բազմաթիվ կանչեր, որոնք գրանցված են ոստիկանության և «Մարալիկի առողջության կենտրոնի» մատյաններում: Այսինքն այդ գումարը ոչ թե յուրացվել է, այլ դրա դիմաց ծառայություն է մատուցվել, աշխատանք է կատարվել: Այսպիսով Մարզպետի ճնշման տակ դատախազությունը շինծու քրեական գործ է հարուցել: 23 հուլիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը էլ. փոստով մարզպետարանից գրավոր ստանում է պայմանագրի լուծման մասին ծանուցագիր: «Մարալիկի առողջության կենտրոնի» ատամնաբուժ Վռամ Մելիքյանը նշանակվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար, մինչև մրցույթով նոր տնօրեն ընտրելը: Անցան ամիսներ: 7 նոյեմբերի – անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովը կազմված է 7 անդամներից

  1. Հանձնաժողովի նախագահ Վարդան Գրիգորյան (մարզպետի տեղակալ)
  2. Հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան (մարզպետի խորհրդական)
  3. Հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան (մարզպետի օգնական)
  4. Հանձնաժողովի անդամ Արամ Անտոնյան (Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ)
  5. Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գորգինյան (Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) 6. Հանձնաժողովի անդամ Կարեն Բադիշյան (Զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ)
  6. Հանձնաժողովի քարտուղար Զորիկ Խաչատրյան (Հողաշինության և հողօգտագործման բաժինհողային պետական տեսչության բաժնի պետ)
Մրցույթի հանձնաժողովում ընդգրկված չէ առողջապահության բնագավառի ներկայացուցիչ, որը, ըստ ՀՀ կառավարության 992-ն որոշման, պարտադիր է: Մասնակցում են Սուսաննա Պետրոսյանը, Վռամ Մելիքյանը, Հակոբ Դարբինյանը: 1-ին փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 90 %). – Վռամ Մելիքյան – հարցերի 78 % պատասխան – Հակոբ Դարբինյան – հարցերի 98 % պատասխան – Սուսաննա Պետրոսյան – հարցերի 100 % պատասխան: Սուսաննա Պետրոսյանը և Հակոբ Դարբինյանն անցնում են երկրորդ փուլ: 2-րդ փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 4 հարցի պատասխան). – Հակոբ Դարբինյան – պատասխանում է 2 հարցի – Սուսաննա Պետրոսյան – պատասխանում 4 հարցի: Հանձնաժողովը համարելով, որ Սուսաննա Պետրոսյանը 4-րդ հարցին լիարժեք չի պատասխանել որոշում է, որ մրցույթում հաղթող չի ճանաչվում: Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը: Բողոքը ներկայացնելիս հանձնաժողովի անդամները, հատկապես նախագահը, հորդորում են չբողոքարկել, սպառնալիքներ են հնչեցնում, թե անկախ արդյունքներից իրենք իրենց կարծիքը չեն փոխելու: Պնդում են, որ Սուսաննան ամենալավ պատրաստվածն է, շատ լավ տիրապետում է գործող օրենքներին, ունի բազային մեծ գիտելիքներ և փորձ, բայց ավելի լավ է մասնակցի հաջորդ անգամ: Փաստորեն նպատակահարմար են գտնում, որ «Մարալիկի առողջության կենտրոնում» շարունակի աշխատել, նույնիսկ առաջին փուլը չհաղթահարած, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 12 նոյեմբերի – կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը: Հանձնաժողովը բաղկացած էր 4 հոգուց, որից 2-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 2-ը մարզպետարանից: 13 նոյեմբերի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովի որոշման հիման վրա Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Սուսաննա Պերոսյանին ճանաչում է 2-րդ փուլի հաղթող և նոյեմբերի 15-ին նշանակում է 3-րդ փուլ: 15 նոյեմբերի – անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի մրցույթի 3-րդ փուլը: Սուսաննա Պետրոսյանը ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոնի» զարգացման ծրագիրը: Հանձնաժողովը ծրագրում խնդիրներ չի հայտնաբերում, սակայն որոշում է չճանաչել Սուսաննա Պետրոսյանին հաղթող: Հանձնաժողովի 7 անդամներից 5-ն անհիմն դեմ են քվեարկում: Ակնհայտ է, որ հանձնաժողովը «պատվեր» է կատարում, քանզի.
  1. առողջապահության բնագավառի ներկայացուցիչը կրկին ներկա չէ՝ առողջապահության զարգացման նախնական ծրագիրը որակավորելու համար
  2. չկան այլ ծրագրեր՝ համեմատելու համար, և դեմ քվեարկելու որևէ պատճառ չկա Հանձնաժողովի նախագահը՝ Վ. Գրիգորյանը, նիստից հետո, Սուսաննա Պետրոսյանի հարցին պատասխանում է, որ իրենք դեմ չեն ծրագրին, սակայն մերժել են, քանի որ դեմ են 2-րդ փուլի բողոքը քննող հանձնաժողովի որոշմանը:
Հետաքրքիր մեկնաբանություն: Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը: 26 նոյեմբերի – կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի 3- րդ փուլի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը: Հանձնաժողովը բաղկացած էր 6 հոգուց, որից 3-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 3-ը մարզպետարանից: Մեր տվյալներով հանձնաժողովն ընդհանուր հայտարարի չի եկել (3 կողմ, 3 դեմ) և թողել է որոշումը մարզպետի հայացողությանը: 27 նոյեմբերի – Մարզպետի փոխարինող, նույն ինքը հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյանը, որոշում է կայացնում հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ: Եթե չկային շահադիտական նպատակներ, ինչու՞ մերժեցին իր հետ մրցակից չունեցող 22 տարվա փորձառու տնօրենին: Այսպիսին է Շիրակի մարզպետարանում կադրային քաղաքականությունը՝ ամեն գնով (օրինական և ոչ օրինական) հասնել իրենց ուզածին, ինչը դժգոհության մեծ ալիք է առաջացրել»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am