«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը բարեց է (ըմբշամարտիկ), սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է», - այսօր քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«2012 թվականի ընտրությունների ժամանակ, տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին և ինձ ասում էին՝ «արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի»։ Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստան»-ն էր, բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը բարեց է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ և ընտրություններից հետո ասացի՝ «որ արդեն ընտրվել եմ, էլ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, էլ ի՞նչ իմաստ կա», - ասաց Մարուքյանը։
Մարուքյանը նշեց՝ ինքը գործել է պարզ ու թափանցիկ։
«Ես պարզ, բաց, թափանցիկ գործել եմ և կուսակցություն եմ և, բնականաբար, հիմա երեկվա եթերից հետո հակաքարոզչությունը մեր նկատմամբ կշարունակվի, կուժգնանա, շատ բնական է, բայց ես մեր քաղաքական ուղղությունը, մեր գաղափարական ուղղությունը պաշտպանել և պահել եմ, մեր հովանավորը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, քաղաքացիներն են եղել։ Օրինակ, այն ժամանակ մեծամասնական ընտրակարգով դժվար էր չէ՞ ընտրվելը, և չլինելով որևէ կուսակցության անդամ, չլինելով որևէ մեծահարուստի հովանավորյալ, ես դա արել եմ, հիմա ասում են՝ «ա, ուրեմն դրա տակ կոնսպիրոլոգիա կա, ուրեմն մի բան եղել է»: Հեղափոխությունն էլ են այսօր մարդիկ կասկածի տակ դնում», - ասաց Մարուքյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը