«Ոնց կարա մարդը 20 տարի պայքարի ու գոռա, որ հանցագործ իշխանություն են, մեկ էլ տենաս, որ ուղղակի զրահաշապիկով, կասկով պաշտպանում ա անցած իշխանությունների հանցագործությունները»
Մասիսում քարոզարշավի ժամանակ ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության մոտ «ընդդիմություն էին աշխատում», ինչը երևում է նրանց քվեարկություններից, օրինակ՝ բյուջեի, սահմանադրական փոփոխությունների, կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների ընդունման ժամանակ։
«Ավելի վտանգավոր են իշխանությունների մոտ ընդդիմություն աշխատողները, քան ուղիղ իշխանության մեջ երբեմն թերացողները։ Մեր տունը քանդողները էդ «վայ» ընդդիմադիրներն են եղել։ Մեզ էս վիճակին հասցնողները, ես չեմ ուզենա, մարդ կա, նրա անուն-ազգանունը տամ, որովհետև նախկինում ինձ ընկեր էլ ա եղել, բայց ես չեմ կարող պատկերացնել՝ ոնց կարա մարդը 20 տարի պայքարի ու գոռա, որ հանցագործ իշխանություն են, մեկ էլ տենաս, որ ուղղակի զրահաշապիկով, կասկով պաշտպանում ա անցած իշխանությունների հանցագործությունները։ Դա խարան է, որ մարդու համար այլևս չի ջնջվում, դա վիճակ է, որի պատճառով մենք այս վիճակում ենք»,- ասաց Քոքոբելյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը