Ինչ անակնկալ կմատուցեն «դաշնակիցները» Փաշինյանին 2 օրից

Նիկոլ Փաշինյանը, ինչպես օրերս հայտարարվեց, մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։ ՀԱՊԿ-ում առկա ճգնաժամային իրավիճակից հետո, երբ Հայաստանը առնվազն Բելառուսի և Ղազախստանի հետ ոչ այնքան դաշնակցային հարաբերություններ ունի այսօր, իսկ դա կարող է անդրադառնալ նաև այլ կառույցներում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի դրսևորմանը: Ինչ օրակարգ է պաշտպանելու Հայաստանը երկու օրից, ինչ կոնկրետ առաջարկներ է անելու, սա հարցի մի կողմն է... Բայց պարզ է նաև, որ Փաշինյանը կօգտագործի առիթը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Պուտինի հետ հարաբերությունները և հաճախակի դարձած հանդիպումները կրկին շեշտելով: Մինչ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգ մեկնելը Բելառուսի նախագահն արդեն իսկ ուղերձներ է հղել: Պատժամիջոցները տնտեսությունը զարգացնելու շանս են Եվրասիական միության անդամ երկրների համար, «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի նախօրեին: Մինչ այդ, հեռուստաընկերության մեկնաբան Սերգեյ Բրիլյովը այդ հարցազրույցից որոշ հատվածներ է ներկայացրել: Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է․ - «Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է միավորվեն առաջընթաց ապահովելու համար ի հեճուկս նրանց, ովքեր Ռուսաստանի, այսինքն` մեր դեմ պատժամիջոցներ են սահմանում»: Բելառուսի նախագահը հավելել է, թե դժվար է արդյունավետ պատժամիջոցներ կիրառել մի տարածքի դեմ, որտեղ շուրջ երկու հարյուր միլիոն մարդ է ապրում: Եվ, ընդհանրապես, Լուկաշենկոյի խոսքով Եվրասիական տնտեսական միության երկրներում ապրում է հպարտ, սովետական քաղաքացի, ում դժվար է կոտրել: «Ներկայում աշխարհում ընդհանրապես տարօրինակ, սարսափելի իրավիճակ է առևտրի ոլորտում։ Խոսում են առևտրային պատերազմների մասին․․․ Սակայն մեզ համար դա յուրահատուկ շանս է։ Ռուսաստանին ճնշում են ամեն կողմից։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք պաշտպանվում։ Այդ պատժամիջոցների մասին բարբաջանքներն ամենուր են։ Լսե՛ք, հանգստացե՛ք։ Մենք ոչ մեծ երկիր ենք և պատժամիջոցների տակ ենք եղել 10 տարի։ Շրջանցել ենք, ինչպես իժերը թավայի վրա։ Գոյատևել ենք։ Իսկ եթե մենք միավորվել ենք, և միասին ենք՝ դա շանս է մեր տնտեսությունների համար»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ «անհնար է այսպիսի ահռելի տարածքը՝ մոտ 200 միլիոն բնակչությամբ և տնտեսությունների, ձեռնարկությունների նման սերտաճմամբ, ինչ-որ տեղ «գցել» պատժամիջոցների պատճառով»։ «Մենք հպարտ խորհրդային մարդիկ ենք՝ այն ժամանակաշրջանից, այսպիսի բաներ չէ, որ հաղթահարել ենք։ Շուրջբոլորը երկաթյա վարագույրներ էին, և մենք ապրում էինք»,- ասել է նա։ Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը անդրադարձել է նաև Եվրամիության հետ Բելառուսի այսօրվա հարաբերություններին: Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է, թե Մինսկը պարզապես ուզում է համագործակցել եվրոպացիների հետ, սակայն գիտակցում է, որ մեծ հաշվով Եվրամիությանը առանց Լուկաշենկոյի Բելառուս է պետք: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ղեկավարում է երկիրը 1994-ից: Հաջորդ նախագահական ընտրությունները անցնելու են Բելառուսում մեկ տարուց, և Լուկաշենկոն այդ ընտրություններին մասնակցելու և հաղթելու լուրջ հավակնություններ ունի: Թամար Բագրատունի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am