Պուտինն ու Լուկաշենկոն վիճաբանել են
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում վիճաբանել են գազի գնի ձևավորման հարցի շուրջ, փոխանցում է Интерфакс-ը: Լուկաշենկոյի համոզմամբ` բելառուսցի սպառողները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարում են 130 դոլար, իսկ ռուսաստանցիները՝ 70 դոլար: Ինչին Պուտինը պատասխանել է, որ եթե Բելառուսի համար գազի շուկայական գին սահմանված լիներ, ապա մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեին 200, այլ ոչ թե 130 դոլար:
