Իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին: Կամ կոռուպցիայի մասին բանավեճի էր եկել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը՝ անհավասար պայմաններում հայտնվելով կոռուպցիայի խնդրի հետ մասնագիտորեն առնչված Արփինե Հովհաննիսյանի դեմ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նկատելի է, որ բանավեճերը և դրանց մասնակցությունը հաճախ դառնում են անիմաստ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դրանց մասնակցում են պարզապես մասնակցելու, հերթական անգամ եթերում հայտնվելու համար: ՀՀԿ-ի համար ցանկացած ֆորմատով բանավեճի ներկայությունն ունի կենսական խնդիր՝ քարոզչական այլ ձևաչափերից, մանավանդ հասարակության հետ ինտենսիվ շփումներից նրանք հասկանալիորեն այժմ կաշկանդվում են:
Մեդիադաշտը մնացել է միակ տեղը, որտեղ ՀՀԿ–ն կարող է իրեն հարմարավետ զգալ: Նույնը կարելի է ասել նաև սկսնակ կամ քիչ շանսեր ունեցող այլ ուժերի մասին, ովքեր, իհարկե, ի տարբերություն ՀՀԿ–ի, փողոց դուրս գալու կոմպլեքս չունեն, բայց ունեն ճանաչելիության խնդիր: Հետևաբար ցանկացած բանավեճի պատրաստ են այս կամ այն կերպ մասնակցել:
Առավել խնդրահարույց է, սակայն, իշխանության թիմի պահվածքը: Իշխանության քարոզարշավային հիմնական բեռը, ինչպես և ընդհանրապես քաղաքական ողջ բեռը, իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը, որը մարզից մարզ, համայնքից համայնք ինտենսիվ քարոզարշավով է զբաղված: Փաշինյանից բացի նրա թիմի մյուս անդամները, բացառությամբ մի քանի ռեյտինգային թեկնածուների, զբաղված են, այսպես ասած, համամասնական ճակատը մեդիադաշտում պահելով: Ը նդ որում՝ համոզված լինելով իրենց ուժի անվերապահ հաղթանակի մեջ, այդ ճակատը նրանք պահում են բավական սիրողական կերպով: Թերևս բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում: Թե ինչո՞ւ է որոշվում գնալ նման բանավեճերի նախապես արձանագրված թեմաներին ոչ կոմպետենտ անձանցով ու դրանով շանս տալով ՀՀԿ-ին գոնե մեդիահարթության մեջ իրենց հաղթող զգալ, առաջին հայացքից անհասկանալի է թվում: Սակայն միայն առաջին հայացքից: Ակնհայտ է, որ իշխանության թիմի մասին ընտրողների հիմնական պատկերացումները ձևավորվում են Նիկոլ Փաշինյանի անձով: Փաշինյանն իր հերթին ակտիվորեն շրջում է մարզերում, զուգահեռ ամեն հանդիպման ժամանակ տաք պահում նաև ոչ մարզային, համապետական ընթացիկ քաղաքական թեմաները: Ասել է թե Փաշինյանը միաժամանակ ծածկում է բոլոր թիրախները: Նրա թիմի խնդիրը, ըստ այդմ, պետք է լիներ ամեն մեկն իր ոլորտում ապահովել Փաշինյանի թիկունքը, կամ գոնե չխանգարել ու սպասել առաջնորդի հեղինակության հաշվին ձեռքբերվելիք ձայների հաշվին մանդատ ստանալուն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am