Փաշինյանն է երկրում տիրող ատելության, վախի, եւ քաղաքական այլատյացության մթնոլորի հեղինակը.Աշոտյան

«Այդ ընտրապայքարում ՀՀԿ–ին հաջողվեց դառնալ երկու կարեւոր քաղաքական ուժերից մեկը՝ այն սեւ ու սպիտակ իրականության մեջ, որ պարտադրվել է Հայաստանին։  ՀՀԿ կարողացել է  ընտրապայքարի ընթացքում պարտադրել  իր քաղաքական մտահոգող օրակարգը, ինչը ակնհայտ է։  Այս տեսակետից, անկախ նրանից, որ ՀՀԿ–ն եւ իր թեկնածուները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների՝ անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական գովազդի համար, վարչական ռեսուրսի անխնա կիրառում իշխանությունների կողմից, ԿԸՀ–ի պասիվ վերաբերմունքը  մեր կողմից ամեն օր բարձրաձայնվող խախտումների վերաբերյալ, այն ճնշումները, որոնք գործադրվում են տեղերում մեր թեկնածուների նկատմամբ, մեզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա»,– ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։ «Մեզ հաջողվել է կիսվել մտահոգություններով, հասցնել տեղ իրենց քաղաքական ուղերձները հազարավոր քաղաքացիներին:Այդ քաղաքացիների մի զգալի մասը, գուցե, ձեզ համար տեսանելի չէ, քանի որ երկրում կա ատելության եւ վախի մթնոլորտ, անհանդուրժողականության եւ քաղաքական այլատյացության մթնոլորտ, որի հեղինակը եւ գլխավոր թողարկիչը, ցավոք, անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ընտրարշավը լիներ մի քիչ ավելի երկար, վստահաբար կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը կարող էր վերածվել լուրջ քաղաքական երեւույթի»,-հավելեց Աշոտյանը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am