Դեկտեմբերի 9-ին որոշվելու է՝ վերածվելու է ՀՀ-ն միանձնյա բռնապետության, թե ոչ. Վիգեն Սարգսյան

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը,դիմելով հայրենակիցներին, ասաց ՝այս կիրակի կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: «Հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու իշխանության քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու և այլակարծությունը խեղդելու միջոց, ով իմ դեմ է, ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է, պետության դեմ է, ով իմ դեմ է, հանցագործ է, այս մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին:Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ և ուղիղ ճանապարհն է:Դեկտեմբերի 9-ին ընտրությունը այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ թույլ է տվել կոպտագույն սխալներ: «Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին և ուրախացնում թշնամիներին: Փաշինյանը ներկայանում է ընտրողներին ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով, որի ներկայացուցիչները մտադիր չեն ամրացնել պետականությունը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ում բազմակարծության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխվի: «Այլակարծության և փողոցային բառապաշարը կդառնա դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա»,-ասաց Վիգեն Սարգսյանը, ով նշեց, որ նույնը նաև դատարանների և արդարադատության անկախությանն է վերաբերում, տնտեսության գահավիժմանը: «Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրության օրը չէ, դա յուրաքանչյուր քվեով որոշելու օր է, վերածվելու է ՀՀ-ն միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգի»,-եզրափակեց նա:  

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am