ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ և վարչապետ «տրոյկան» է որոշում՝ ով պետք է «նստի», ով՝ ոչ. Վ. Սարգսյան

«Որքան էլ տհաճություն զգացվեց,   նորից նոր գաղտնալսում և այլն, բայց նորությունն այն էր այսօրվա, որ անցումային արդարադատություն ունենք, այն անցնում է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի միջոցով դեպի վարչապետ, և այդ «տրոյկան», կարծես թե, ձևավորված է և որոշում է կայացնում՝ ով պետք է նստի, ով պետք է չնստի, դատարանն ինչ պետք է որոշի: Պարզվեց, որ դատավորն, այնուամենայնիվ, զանգել է ԱԱԾ տնօրենին»,-Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճի ժամանակ  Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն անդրադարձավ  հրապարակված երկրորդ գաղտնալսման ձայնագրության հրապարակմանը: «Եթե այդպիսի որոշում կայացված լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսն արդեն նստած կլիներ, պարո՛ն Սարգսյան, և շատ հնարավոր է՝ նաև դուք նստած լինեիք, պարո՛ն Սարգսյան»,-ընդհատեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Բայց ես Ձեզ ուզում եմ ասել, որ Ձեզ էլի սխալ թիվ են տվել ձեր օգնականները՝ կապված ծառայությունների բաժնի հետ տնտեսության մեջ, որին անդրադարձաք»,-պատասխանեց Վիգեն Սարգսյանը և  նշեց, որ աճի տոկոսը ոչ թե խաղադրույքներից է եղել, այլ որովհետև IT հարյուրավոր ոլորտի մասնագետներն աշխատում են տարածաշրջանային առաջնորդ լինելով այդ ծառայությունը այլ երկրներին մատուցելու: «Դա մեծ տարբերություն է, և խնդրում եմ՝ մինչև որոշում կայացնելը անպայման հանձնարարեք մանրամասն զեկուցել, որովհետև կարող եք կրճատել երիտասարդների թիվը, որոնք բարձր աշխատավարձով աշխատում են»,-ասաց նա և նշեց, որ իրենց ձեռքբերումներից էր, որ ՀՆԱ-ի մեջ ՏՏ ոլորտը 4 տոկոս դարձավ: Փաշինյանը նշեց, որ դրա համար են ոլորտի եկամտահարկը դարձրել 36 տոկոս, որ փակվի և կրճատվի:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am