«Հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու եւ ստեղծելու եւ այլակարծությունը խեղդելու միջոց: Ով իմ դեմ է՝ ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է՝ պետության դեմ է, ով իմ դեմ է՝ հանցագործ է մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին: պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ եւ ուղիղ ճանապարհն է:
Դեկտեմբերի 9-ին այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է: Արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել կոպտագույն սխալներ: Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին, եւ ուրախացնում թշնամիներին»,- երեկ տեղի ունեցած քաղաքական մեծ դեբատների ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
« Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձեւավորված ցուցակով, որոնք ոչ միայն ունակ չեն, այլեւ մտադիր չենամրացնել պետականությունը:Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է եւ ավելի կսեմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Այլատյացության եւ փողոցի բառապաշարն արդեն ներմուծվել է քաղաքական դաշտ եւ կդառնան դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Դատարանների անկախությունը վտանգի տակ է, եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է եւ կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա:
Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չի: Դա յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է. վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակահշիռների համակարգի»,-հավելեց ՀՀԿ ցուցակը գլխավորողը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը