Ինչպե՞ս է արձագանքում Արցախի իշխանությունը Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որի վերաբերյալ նրան հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու: «Դա Հայաստանի ներքաղաքական կյանքն է: Մենք հատկապես ընտրական շրջանում, առավել եւս շահարկումների ներքո չենք ուզում խառնվել, քանի որ դա ճիշտ չէ»,- araratnews-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց՝ Արցախի խնդիրը հայոց պետականության առաջ կանգնած խնդիր է, այդ խնդրից է կախված հայոց պետականության ապագան:
Արդյոք Արցախի խնդիրը «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է լուծել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքո՞վ: «Տարբեր մոտեցումներ են եղել Արցախի հակամարտության կարգավորման ժամանակ՝ սկսած 1994-ից: Դրանցից մեկը տեսականորեն եղել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքը: Սակայն եթե անգամ քաղաքական որոշ գործիչներ ժամանակին քննարկում էին տարբեր պատճառներով, խոր պատկերացում չունեին անվտանգության համակարգի մասին, մտածում էին՝ սա կարգավորման մի ձեւ է: Սակայն կյանքը ցույց տվեց՝ սա չի կարող լինել գործնական՝ վերադարձ անցյալին չի կարող լինել: Արցախը չի կարող լինել անկլավային, քանի որ Ադրբեջանն անմիջապես կոչնչացնի, իսկ դա կբերի հայոց պետականության ոչնչացմանը»,- պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Դավիթ Շահնազարյանը մանրամասներ է ներկայացրել նաև 1993-1994 թթ. Օմարի լեռնանցքի մարտական գործողությունից, ասելով, որ Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը, լքել է դիրքերը: Դավիթ Շահնազարյանը հայտարարել է՝ այլ ապացույցներ էլ ունի եւ կարող է շատ բան հրապարակել:
Արցախի նախագահի մամուլի խոսնակին հարցրինք՝ մարտավարական առումով արդյոք ճի՞շտ է մանրամասներ հրապարակել Արցախյան ազատամարտից: «Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ դա ներքաղաքական հայտարարություն է: Ամեն մի ուժ ինքն է որոշում՝ ի՛նչ հայտարարել: Պարզապես կրկին ուզում եմ շեշտել՝ արցախյան հիմնախնդիրն ամենակարևոր հարցերից է: Այդ հաղթանակը կերտել ենք միասին՝ մայր Հայաստանի, սփյուռքի հետ: Աստված չանի, Արցախը կործանվի, հետեւանքները կլինեն ողջ հայության համար»,- ավարտեց իր խոսքը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը