SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մազում: Ժամը 01:50-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 32-ամյա Ռազմիկ Ֆ.-ն առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության Թուրքիա անցնելու նպատակով փորձել է ապօրինի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի Արարատի ուղեկալի հատվածով հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սահմանային նշանի մոտ սողանցքով նա հաղթահարել է սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցները, սակայն վերջնական նպատակի չի հասել, քանի որ բռնվել է սահմանապահների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 -329 հոդածի 1-ին մասի (պետական սահմանն ապօրինի հատելը առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հատկանիշներով: Նշված արարքի համար պատիժ է սահմանվում տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկման՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը