Կոչ եմ անում իրավապահ մարմիններին գրառումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուշադրություն Ուրեմն նայում եմ Վարչապետի վերջին ուղիղ եթերը և տեսնում եմ այս մեկնաբանությունը (նկարը կցվում է ստորև): Դրան ուշադրություն չէի դարձնի, եթե վերջին շրջանում նկատած չլինեի նույն անձի և մի քանի այլ օգտատերերի (հիմնականում կեղծ) կողմից այս սուտ տեղեկատվության տարածումը տարատեսակ գրառումների և մեկնաբանությունների տեսքով: Քանի որ իմ գործելաոճում կարևորում եմ թափանցիկությունը և ազնվությունը համայնքիս բնակիչների հետ, ձեզ եմ ներկայացնում մի շարք ուշագրավ հանգամանքներ: Այս մարդու հետ ծանոթացել եմ ամռանը, երբ վերջինս եկել էր ինձ մոտ՝ հավանաբար ինչ-ինչ արտոնութուններ կամ աշխատանք ստանալու ակնկալիքով: Այն բանից հետո, երբ նրա սպասելիքները չարդարացան, վերջինս լծվեց ամեն գնով ինձ վատաբանելու, իմ մասին վիրավորական և զրպարտող տեղեկություններ տարածելու «սուրբ գործին»: Նույն իրավիճակն առկա է ոմն Կարինե Մարտիրոսյանի մոտ: Այս կինը քաղաքացիների ընդունելության օրը դիմել է ինձ, ներկայացել է որպես բարեգործությամբ զբաղվող ստուդիա (մարդկությանն անհայտ իրավաբանական անձի տեսակ) և խնդրել իրեն տարածք տրամադրել: Հարկ եմ համարում նշել, որ չեմ մերժել նրա խնդրանքը, պարզապես խնդրել եմ ներկայացնել իր կարգավիճակի և գործունեության վերաբերյալ փաստաթղթեր՝ տարածքի տրամադրման հարցը քննարկելու համար: Հավանաբար դժգոհ մնալով իմ պատասխանից՝ այս կինը ևս ջանք ու եռանդ չի խնայում բոլոր հնարավոր էջերով ինձ վատաբանող և զրպարտող գրառումներ տարածելու համար: Այսպես, եթե իմ էջի հետևորդների թվում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Անուշավան Ալեքսանյանին և Կարինե Մարտիրոսյանին, խնդրում եմ նրանց փոխանցել, որ փաստերի առկայության դեպքում կարող են դիմել իրավապահ մարմիններին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ինտերնետային տիրույթում իրականացվող մոնիթորիգի շրջանակներում իմ այս գրառումը կարող է հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, կոչ եմ անում վերջիններիս այն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնամուխ լինել հնչած մեղադրանքի հիմնավորվածությանը ստուգմանը: Քանի որ մեղադրանքը ոչ այլ ինչ է, քան լկտի սուտ, այն հնչեցնողներին և տարածողներին զգուշացնում եմ պատրաստ լինել դատարանում զրպարտության համար պատասխան տալուն: Ինչպես ասում են՝ անխնա տարածել»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am