«Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում, դա նորությո՞ւն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն պնդումներին, թե հարձակվելու համար Ադրբեջանը ՀՀ և Արցախի հետ սահմաններին բլուրներ է կառուցել, առաջ է եկել:
«Ինչ-որ մեկը չգիտի՞ ինչ է կատարվում մեր սահմանների կամ շփման գծի երկայնքով: Դա նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել»,- հարցադրում արեց Փաշինյանը:
Անդրադառնալով Նախիջևանի հատվածում սահմանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մարդիկ խոսում են Ադրբեջանի պաշտոնական քարոզչության լեզվով: «Մեր Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին, ես պատասխանատվությամբ ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական զիված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են նույնկերպ մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»,- ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը