Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանին, ով այսօր ասել էր, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է:Նա նշեց, որ եթե Շահնազարյանը ԱԱԾ-ին չի ներկայացնում այդ փաստերը, թող գոնե հանրությանը ներկայացնի՝ իր հրավիրած ասուլիսների ժամանակ: Մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա դավադրությո՞ւն, թե կա հստակ ստախոսություն:
Անդրադառնալով Շահնազարյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայտարարություն է անում եւ ԱԱԾ-ն որպես սպառնալիք օգտագործում իրենց դեմ, Փաշինյանն ասաց. «Ես էլ քաղաքական հայտարարություն եմ անում, որ լուրջ վարկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են: Նրանք, ինչպես ասել եմ, դավադիր պատերազմի հրձիգներ են: Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություններ անել՝ ասելով, որ այդ մարդիկ ուղղակի և այդ քաղաքական ուժը քաղաքական հոգեվարքի մեջ են, բայց ես ի պաշտոնե պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը