«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսելով Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության մասին, ասել է. «Սասուն Միքայելյանի ասածը սարքեցին մեծ պատմություն, բայց նրա ասածը սխալ դուրս կգար այն ժամանակ, երբ որ Մարտի 1 չունենայինք, Ապրիլյան չունենայինք, Հոկտեմբերի 27 չունենայինք։ Իսկ հեղափոխությունը փրկեց հա՛մ Ղարաբաղը, հա՛մ էլ Հայաստանը։ Հիմա ինչպես կարող ենք ասել, որ հեղափոխությունը առաջնային չէր։ Պատկերացրեք՝ մի քանի տարի հետո լիներ այս հեղափոխությունը։ Պատկերացրեք՝ ինչ էր լինելու՝ մի կես բանակ էինք ունենալու, կես Հայաստան։ Ադրբեջանն առանց պատերազմի կաներ իր ուզածը»։
Հարցին, այսինքն՝ Դուք Սասուն Միքայելյանի հայտարարության մեջ ճշմարտությո՞ւն եք տեսնում, նա պատասխանել է. «Այո, միանշանակ։ Սասուն Միքայելյանի ասածը ես նախկինում՝ Մարտի 1-ի ժամանակ, Ապրիլյանի ժամանակ մի քանի անգամ ասել եմ։ Նախկին իշխանությունները ինչքան երկար մնային իշխանության, այնքան արագ կքանդեին երկիրը, ժողովուրդը բռնել էր գաղթի ճանապարհը։ Մի քանի տարի հետո էլ ինչ Ղարաբաղի հարց կարող էր լինել։ Դրա համար էլ այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, որ Հայաստանը փրկեր, իսկ Ղարաբաղը, այսպես թե այնպես, Հայաստանից չենք առանձնացնում»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը