«Ժողովուրդ ջան, ընդհակառակը, ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնացել։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք՝ Արցախը հանձնելու համար: Հիմա մեզ մեղադրում են… Եթե մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ո՞ւր են նայում իրավապահ մարմինները:
Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին և ընտրություններից առաջ դա պետք է անի, որ եթե պարզվի մենք իրոք դավադրության մեջ ենք, էս ժողովուրդն էլ իմանա, որ մենք դրության մեջ ենք, և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Եթե պարզվի, որ դա սուտ է, այդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»,- «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց մեղադրանքները, թե ինքը ՀՀԿ-ական թեկնածուներին սպառնացել է ԱԱԾ-ով։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը