ՀՌԱՀ անդամը հակաքարոզչություն է անում

Հրապարակը գրում է. Տարբեր լրատվամիջոցներ ղեկավարած Տիգրան Հակոբյանը 2016 թվականի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 8 անդամներից մեկն է։ Նա նաեւ ակտիվ հակաքարոզչություն է վարում իր ֆեյսբուքյան էջում՝ ոչնչացնելով իր հակակրանքի թիրախում հայտնված քաղաքական ուժին՝ «Սասնա ծռերին»։ Նոյեմբերի 28-ին ՀՌԱՀ անդամը «Ընտրական մանիպուլյացիա 1» վերտառությամբ հետեւյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Նախընտրական քարոզարշավում որպես արցախյան պատերազմի մասնակիցների ու շահերի կուսակցություն դիրքավորվող «Սասնա ծռերի» ընտրական ցուցակի առնվազն առաջին տասնյակում պատերազմի ոչ մի մասնակից չկա:

Կամ գոնե ապրիլյան պատերազմի: Քաղաքական բռնությունը, հարեւանների հետ անվերջ պատերազմների անհրաժեշտությունը հիմնավորող գաղափարախոսներ կան, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մասնակիցներ կան, ինքնաշեն պայթուցիկների պատրաստման մասնագետ կա, տարածաշրջանային համագործակցության (համագործակցության Կառլ!!!!) վերլուծական կենտրոնի ղեկավար կա, բայց պատերազմի մասնակիցներ չկան: Ստիպված՝ նախընտրական հոլովակներում անվերջ պտտում են Ժիրայրի արցախյան կադրերը, չնայած նա ցուցակում չկա։ Ռուսական անեկդոտի պես ա՝ "Муму" написал Тургенев, а памятник поставили Достоевскому... Ով Արցախը պաշտպանի, ում heros կոչեն...»։

Ինչ խոսք, հետաքրքիր դիտարկում է։ Տիգրան Հակոբյանը միշտ է հետաքրքիր, բայց այս դեպքում ՀՌԱՀ անդամն օրենքի հետ խնդիր ունի։ ՀՌԱՀ-ը զբաղվում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակի, հիմնադրման, լիցենզավորման հարցերով, կանոնակարգում է արտոնագրի տրամադրման գործընթացը, ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների անկախությունն ու բազմազանությունը եւ այլն։ Պետական մարմնի ներկայացուցիչը, օրենքի համաձայն, առհասարակ իրավունք չունի մասնակցել նախընտրական քարոզչությանը, առավել եւս նման գործընթացներում չպետք է ներգրավվի այն պետական պաշտոնյան, որն ի պաշտոնե առնչվում է ամենազանգվածային ԶԼՄ-ների գործունեության կանոնակարգմանը։ Տիգրան Հակոբյանին խնդրեցինք պատասխանել, թե արդյոք որպես ՀՌԱՀ աշխատող՝ նա իրավուք ունի՞ հակաքարոզչական նյութեր տեղադրել իր էջում։

«Իմ անձնական էջին, ինչպեսեւ յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունեմ արտահայտել իմ կարծիքները, ինչը մշտապես անում եմ, ու բացառապես աշխատանքային ժամերից դուրս»: Ցավոք, ՀՌԱՀ անդամի անձնական էջը հրապարակային է, նա բազմաթիվ հետեւորդներ ունի, որոնց թվում կան «ծռերի» համակիրներ։ Հենց նրանք էլ ահազանգեցին «Հրապարակին»։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am