Չպետք է մտածեն,որ ընտրելով Աղազարյան Հովիկին՝ընտրում են Աղազարյան Հովիկին

Նիկոլ Փաշինյանի կուսակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հրապարակի հետ զրույցում  համաձայն չէ այն կարծիքների հետ, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ «նախընտրական ձերբակալությունների» շարք են սկսել։ «4-5 ամիս առաջ է սկսվել այս գործընթացը, սպասում էինք՝ փաստաթղթեր պիտի գային, դրանք ուշացել են, նոր են եկել»,- ասաց Աղազարյանը։ Խոսքն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է, ում օրերս խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել։ - Իսկ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այն համայնքապետերով, որոնք այսօր «Իմ քայլը» դաշինքի համակիրներն են, բայց բնակիչներին քողարկված ընտրակաշառք են բաժանում՝ օգնությունների տեսքով։ - Ես տեղյակ չեմ այդպիսի գյուղապետերի մասին, սակայն դատապարտում եմ։ Ում օգտին էլ որ բաժանեն, դա անընդունելի է։ - Պարոն Աղազարյան, ինչո՞ւ եք Ձեր քարոզարշավն անցկացնում ոչ թե սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում, այլ հակաքարոզչություն եք անում։ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, օրինակ, հայտարարում է, որ Արարատի մարզում Դուք ընտրողներին ոչ թե Ձեր ծրագրերն եք ներկայացնում, այլ կոչ եք անում չընտրել Մուրադ Մուրադյանին, որովհետեւ այդպիսով ընտրելու են Սերժ Սարգսյանին։ - Դա հակաքարոզչություն չէ, մենք մեր մասով էլ ենք ասում՝ եթե ընտրում եք մեր թիմից որեւէ մեկին, ապա ընտրում եք «Իմ քայլը» դաշինքին, դուք ձեր ձայնը տալիս եք այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Եթե ոմանց համար Սերժ Սարգսյանը հակաքարոզչություն է, թող հանեն կուսակցության նախագահի պաշտոնից։ Ես հակաքարոզչություն չեմ անում, ես Սերժ Սարգսյանին չեմ համարում բացասականության խորհրդանիշ, որ կապեմ իր հետ՝ հակաքարոզչություն անեմ, ես ուղղակի ընտրողին կողմնորոշում եմ։ Իրենք չպետք է երբեք մտածեն, որ ընտրելով Աղազարյան Հովիկին՝ ընտրում են Աղազարյան Հովիկին՝ որպես լավ մարդու եւ այլն, եւ այլն։ Իրենք պետք է հասկանան, որ նաեւ ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Եթե ընտրում են Մուրադ Մուրադյանին, պետք է հասկանան, որ ընտրում են ՀՀԿ-ին։ - Բայց չէ՞ որ Հովիկ Աղազարյանն է պատգամավոր աշխատելու, Նիկոլ Փաշինյանը չի կարող, չէ՞, ե՛ւ վարչապետ աշխատել, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ քաղաքապետ եւ այլ պաշտոններում։ - Բնական է, դա հասկանալի է ինչ-որ իմաստով, դրա համար մենք ասում ենք, որ մեր թեկնածուներից ում ուզում եք, ընտրեք, մենք չենք ասում կոնկրետ ում ընտրեք, մենք թիմային գաղափարով ենք քարոզչություն անում, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ - Փաստորեն, դուք ՀՀԿ-ի պես անձնակենտրոն կուսակցությո՞ւն եք հավակնում դառնալ։ - Մեզ մոտ դա մի քիչ ուրիշ է, քանի որ, ի տարբերություն այլ ուժերի, մեզ մոտ Նիկոլ Փաշինյանի՝ որպես անհատականության կայացման գործում մեզանից շատ-շատերը թեկուզ փոքրիկ-փոքրիկ լուման… - Բայց Նիկոլ Փաշինյանը որ կար, ՔՊ-ն չկար էլ։ - Ես շատերի մասին չեմ խոսում, խոսում եմ Արարատ Միրզոյանի մասին, Լենա Նազարյանի, Աղազարյանի, Գարիկ Սարգսյանի, Ավինյանի, էլի շատերի, որոնք քիչ չեն, բոլորին չեմ թվարկելու։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am