«Թանկանոց տոնածառը նման է վարկով Նոր տարի անելու հոգեբանությանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի տարբեր քննարկումներում նույն բանը չկրկնեմ, պատասխանեմ մի տեղ ու մեկ անգամ` 1. Տոնածառը ամեն տարի 20-30 օրվա համար է, ու, իրոք, տեղին է քննարկել՝ դրա համար 71 միլիոն դրամը ամենաիմաստավորված ծախսն է, թե ոչ: 2. Իմ կարծիքով՝ ոչ. եթե հարցն աչք հոգնացնելն է, ապա այս տոնածառից էլ ենք հոգնած լինելու հաջորդ տարի, այն մյուս տարի, որովհետև այն մեկ անգամ արդեն տեսած ենք լինելու: 3. Դեռ ոնց որ թե չենք գիտակցում, որ Հայաստանը շարունակում է մարդաթափվել. այս տարի Տավուշի ու Լոռու մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին: Դեռ չենք հասկանում, որ տարիներ անց ժողովրդագրական աղետը ձնագնդիկի էֆեկտ է ունենալու, ու դրա կանգնացնելը շատ ավելի թանկ ծախս է ենթադրելու` քան 71 միլիոնը: Զվարթնոց օդանավակայանից ու Բագրատաշեն-Բավրա անցակետերից ավելի լավ է հեռացող մի քանի տասնյակ ընտանիքների ետ պահենք, որ Հայաստանում մնան: Ավելի լավ չէ՞: 4. Կասեք՝ դա Երևանի բյուջեն է, հո մարզերի վրա չի ծախսվելու: Էդ դեպքում էդ Հայաստանի համաչափ զարգացման քաղաքականության մասին խոսելն ի՞նչ թիթիզություն է... 5. Լևոն Բարսեղյանը լավ առաջարկ էր արել` Հայաստանի քաղաքաների տոնածառները փոխանակել: Աչքներդ հոգնել է, այս տարի էլ թող Գյումրիում Երևանի տոնածառը դնեն, Երևանում՝ Գյումրիինը: 6. Երևանում հազար ու մի կենսական հարց կա, որոնք մարդկանց ամենօրյա հարմարավետությանը, կենցաղին է վերաբերում: Եթե կարծում եք, որ, օրինակ, բնակֆոնդի վթարայնության գնահատումը, շենքերի ամրացոմն ավելի քիչ կարևոր է քաղաքի համար, քան պայծառ տոնածառ տեսած մեր մանուկների ուրախ աչուկները, սխալվում եք: Երկարաշարժ, անվտանգություն, տեխնոլոգիական աղետներ... Չէ, չենք լսել.... վերելակային տնտեսության, քաղաքում ավտոկայանատեղիների /ոչ ամենևին փողոցների երկայնքով/ մասին չասեմ /ականջդ կանչեմ Յորք ջան, որ գողտրիկ ավտոկայանատեղիներ ունեիր/ ու մյուս բաների մասին չասեմ... 7. Տասնամյակներով Հայաստանի ու Երևանի իշխանությունները հիմնականում խուսափել են քաղաքի ֆունդամենտալ խնդիրներ լուծելուց. դեհ, կոսմետիկան, ֆասադները, շլացնող լույսերը ավելի տեսանելի են եղել, ավելի մեծ գովազդ են եղել իշխանությունների համար, քան լայն գովազդի առարկա չհանդիսացող որևէ բան: Դա ճանապարհային ենթակառուցվածքներն են /այստեղ գոնե ինչ-որ բան արել են, որ գոնե իրենց ավտոներն ու ավտոշարասյուները հանգիստ երթևեկեն, բնակֆոնդն է, տրանսպորտն է և այլն/: Ես պատկերացնում եմ, որ իշխանությունն այլևս հարկադված է այդպիսի ծանր խնդիրներ դնել իր օրակարգում ու սկսել աստիճանաբար լուծել: Ոչ մեկս միամիտ չենք, որ մտածենք, թե դրանք բոլոր 4 տարում լուծվելու են: Բայց երբ տեսնում ես, որ խնդիրը օրակարգում է, ապա հույս ու հավատ ես ստանում, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դա լուծվելու է: 8. Թանկանոց տոնածառը նման է վարկով նոր տարի անելու հոգեբանությանը: Ես, իմ ընտանիքում, օրինակ, երբեք դա չեն արել ու չենք անի. կնշենք այնքան, որքան ունենք, ոչ թե մյուսներից չտարբերվելու համար վարկ կվերցնենք, ու հետո ճռռալով հետ կտանք... Հիմա քաղաքի խնդիրներն են. ինձ ծանոթ հոգեբանության ու տրամաբանության շրջանակներում ես կանեմ այն, ինչը առաջնահերթ է: 9. 21-րդ դարն է, հազար ու մի լուծում կա օրիգինալ Նոր տարի անելու ու ոչ միայն Հայաստանին, այլ աշխարհին հիացնելու ու զարմացնելու համար: Մի քիչ կրեատիվ է պետք լինել:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am