«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այլ քաղաքական գործիչների քննադատություններին, որ Արցախի առնչությամբ իր վերջին աղմկոտ հայտարարությունն անհասցե է: Հիշեցնենք` Փաշինյանը «դավադիր պատերազմ հրահրողներ» էր անվանել այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարում են, թե իր իշխանությունը մտադիր է Արցախի հարցում զիջումների գնալ՝ «Ղարաբաղը հանձնել»: «Այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ հեղափոխությունն Արցախը հանձնելուն ուղղված դավադրության ծրագիր է, նրանք պետական դավաճանության մեղադրանք են ներկայացնում: Այդ մարդիկ են անհասցե հայտարարություն անում, դա ազգային անվտանգության խնդիր է, ուստի պետք է այդ մարդկանց հրավիրեն [նկատի ունի՝ ԱԱԾ) ու ասեն՝ տվեք Ձեր այդ տվյալները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Արցախը հանձնելու մեղադրանքները սուտ են, հանրությունը պետք է ճանաչի դրանց հեղինակ ստախոսներին և սադրիչներին. «Դավադիրները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը