Mercedes-ը, որը մեկ այլ Mercedes-ի հետ խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ է դարձել,հայտնաբերբել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes մանիշի 76 OG 006 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը կասկածվում է նոյեմբերի 7-ին Երևանում Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում Mercedes-ով մեկ այլ Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենայի վարորդի հետ ավտոռալլի (գոնկա) կատարելու մեջ, ինչի պատճասռվ տեղի էր ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել հայտնաբերված Mercedes-ի վարորդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վարազդատ Խալաթյանի նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր նոյեմբերի 7-ին Թևոսյան փողոցում մահվան ելքով ավտովթարի մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանություն, իսկ այնուհետև քննչական բաժին էր ներկայացել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 48-ամյա Գայանե Սարգսյանը, ով փորձել էր իրավապահներին մոլորեցնել, որ վթարի ժամանակ BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը, սակայն ՀԿԳ ավագ քննիչի բազմակողմանի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Գ. Սարգսյանը փորձում է իր տղայի՝ Վ. Խալաթյանի մեղքը վերցնել իր վրա՝ թաքցնելով իրական վարորդին, իսկ վարորդը եղել էր նրա տղան, ով ենթարկվել էր բժշկական փորձաքննության ու պարզվել էր, որ BMW-ն վարել էր ոչ սթափ (ամենաբարձր խմածության աստիճան), ով, ի դեպ, զինծառայությունից ազատված է եղել։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասել էին, որ նա մեկ այլ Mercedes-ի հետ «գոնկա կպնելիս են եղել», ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական վթարի պատճառ։ Քննչական բաժինը պարզել էր նաև, որ Nissan-ը վարել էր Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Արսենյանը, իսկ ճանապարհին կայանված վթարի ենթարկված Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենան էլ վարել էր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Գաբրիելյանը։ Վթարի հետևանքով Ա. Արսենյանը տեղում մահացել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ BMW-ի վարորդի հետ «գոնկա կպած» ու փախուստի դիմած Mercedes-ն ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Արսենյանի հայրն էլ տարիներ առաջ նույնպես մահացել էր ավտովթարից։ Ողբերգական այդ դեպքում նույնպես հայրը մեղավոր չէր եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am