Հեղափոխությունը վերջ ունի

Հայաստանը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կորոշեն իրերի նոր դասավորությունը մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո: «Իմ քայլը» դաշինքի կողմնակիցները վճռական են խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստանալու հարցում: Նրանց հակառակորդները զգուշացնում են, որ վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանը նոր միանձնյա ղեկավար կդառնա.  գրում է Коммерсантъ-ը` անդրադառնալով ընտրություններին: Թերթի թղթակիցները Երևանում  տարբեր անձանց հետ զրուցել են ընտրությունների մասին: Այսպես` փորձագետները «Ъ»-ի հետ զրույցում ասել են, որ խորհրդարանը բաղկացած կլինի նոր 3-4 կուսակցությունից` «Իմ քայլ»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից և «Սասնա ծռեր»-ից: Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով`  քաղաքական ուժերի համար նախկինի պես կարևոր է առաջնորդը, ոչ թե գաղափարախոսությունը: «Գաղափարական պայքար պարզապես չկա»,- ասել է նա: Թերթը նշում է, որ, օրենքի համաձայն, կուսակցություններից ոչ  մեկը չի կարողանա վերահսկել խորհրդարանում 66 տոկոսից ավելին: «Նոր իշխանությունների կողմնակիցները նման համակարգը մատուցում են որպես երաշխիք այն բանի, որ «Իմ քայլ»-ի գերիշխումը խորհրդարանում ամեն դեպքում բացարձակ չի լինի»,- նշում է  թերթը: Անդրադարձ է կատարվում նաև այն փորձագետներին, որոնք որոշել են քաղաքականություն մտնել: Նրանց թվում է Երևանի գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը, նա կմասնակցի ընտրություններին «Սասնա Ծռեր»-ի ցուցակով:

Մյուս փորձագետը  Միքայել Զոլյանն է, նա 78-րդն է «Իմ քայլ»-ի ցուցակում:«Ես տարիներ շարունակ քննադատել են իշխանություններին, սակայն պետք է փորձել իշխանության մասը դառնալ: Եթե ես խուսափեի այդ պատասխանատվությունից, դա ճիշտ չէր լինի»,- ասել է նա թերթի հետ զրույցում:

«Միակ ուժը, որը սպասվող ընտրությունները «նոր իրականություն» չի համարում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- գրում է թերթը: Թերթը զրուցել է ՀՀԿ նախագահի տեղակալ  Արփինե Հովհաննիսյանի հետ: Նա ասել է, որ միայն իրենց ուժը կարող է «իրական ընդդիմություն» դառնալ: Ըստ Արփինե Հովհաննիսյանի` հենց ՀՀԿ-ն է այլընտրանք այն ընտրողների համար, որոնք գիտակցում են ուժեղ և պրոֆեսիոնալ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am