«Փաստ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գ. Բաբայանը հայտարարագրել է «OPEL ASTRA 1.4», «VAZ 2115», «MERCEDES–BENZ C 180» մակնիշների երեք ավտոմեքենա:
Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Տվյալներ չկան նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցների, հանձնած փոխառությունների վերաբերյալ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամտի չափը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ մինչ այս Գ. Բաբայանն աշխատել է մի շարք տպագրատներում: 2015թ. փետրվարից մինչև 2016թ.–ի սեպտեմբերն աշխատել է Ուրալի դաշնային համալսարանում (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Գ. Բաբայանը 2016թ.–ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը