Ի՞նչ մտավախություն ունի իշխանությունը. Լոռու մարզում 2 տասնյակից ավելի անձանց են բերման ենթարկել

«Փաստ» թերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաև, այսպես ասած, ընթացիկ դեպքեր ևս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3–ին Լոռու մարզի ոստիկանները Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Այս գործընթացին նախորդել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այցը Լոռու մարզ: Նույն աղբյուրի պնդմամբ, բերման ենթարկվածների թվում են ՀԷՑ–ի և «Գազպրոմ Արմենիայի» տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: Նշենք, որ «Գազպրոմի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է: Իսկ ՀԷՑ–ն, ինչպես գիտենք, պատկանում է Սամվել Կարապետյանին, որը նաև բավական ազդեցիկ է Լոռու մարզում, իսկ ՀԷՑ-ի՝ նաև մարզային գրասենյակի ղեկավարներն են նրա անմիջական «թիմից»: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները մտավախություններ ունեն, որ Լոռու մարզում կարող են ոչ «հեղափոխական» տոկոսներ ստանալ՝ հաշվի առնելով հանրապետականների՝ այլ տարածքների համեմատ ուժեղ ռեյտինգային ցուցակն այդ մարզում, ինչպես նաև Մարուքյան եղբայրների զգալի ազդեցությունը: Հենց այս նպատակով էլ որոշվել է ոստիկանության միջոցով զգուշացնել այն սուբյեկտներին, որոնք այս ընտրություններին աշխատելու են իշխանության մրցակիցների օգտին: Ընդ որում, նման դեպքերը գուցե բացառություններ չլինեն առաջիկա մի քանի օրերին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am