Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն․ Քոչարյանի անգլիացի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը խոսում է ՀՀ նախագահի անձեռնմխելիության, 2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից անմեղության կանխավարկածը խախտելու մասին, գրում է yerevan.today-ը։ Առաջին հարցը, որին ուզում եմ անդրադառնալ վերաբերում է Նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիությանը: Սահմանադրության 56.1-րդ հոդվածն ընձեռում է անձեռնմխելիություն Նախագահին` իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Այդ տեսակի անձեռնմխելիությունը ճանաչված է թե’ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և թե’ միջազգային իրավունքում: Արտակարգ դրություն հայտարարելու Նախագահի իրավասությունը երկրի Նախագահին ընձեռված դասական լիազորություն է: Այսինքն` Նախագահն ունի ֆունցիոնալ անձեռնմխելիության կոնկրետ այդպիսի գործողությունների համար: Այս սկզբունքը ճանաչված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքում. եթե Նախագահը գործել է իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում, ապա նա պետք է ունենա ֆունցիոնալ անձեռնմխելիություն: Ավելին` ըստ իս, նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված անձեռնմխելիությունը եղել է ճիշտ և պետք է շարունակի գործել: Երկրորդը, արդյո՞ք ՀՀ Սահմանադրության համաձայն Նախագահն ուներ իրավասություններ հայտարարելու արտակարգ դրություն: Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն` համաձայն Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ մասի: Իմ կարծիքով առկա էին ողջամիտ հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու, և Հանրապետության Նախագահը ուներ գնահատման բավական լայն հայեցողություն` արդյոք կիրառել արտակարգ դրություն` հաշվի առնելով հանգամանքները: Ես կարծում եմ` Նախագահի կողմից արտակարգ դրության շրջանակներում կիրառված միջոցառումները եղել են համաչափ, ժամանակի մեջ սահմանափակված և իրագործվել են միայն Երևան քաղաքում: Ավելին` առկա է ապացույց, որ եղել է հանրային կարգին սպառնացող վտանգ, որը սպառնում էր դեմոկրատիայի հիմքերին: Իմ կարծիքով Նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն, որն իրականացվել է համաչափ և ողջամիտ` միջազգային իրավունքին համապատասխան: Ավելին` պետք է հիշել, որ Ազգային ժողովը հաստատել է Նախագահի կողմից հայտարարված այդ արտակարգ դրությունը: Վերջում ուզում եմ անդրադառնալ մի շարք հայտարարությունների, որոնք արվել են Գործադրի կողմից, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով հայտարարել է, որ պրն. Քոչարյանը մեղավոր է և մարդասպան: Դա խախտում է անմեղության կանխավարկածը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել է նմանատիպ հայտարարություններ անելը բարձրաստիճան ղեկավարների կողմից` համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի: Վարչապետը նաև քննադատել է դատավորներին, մասնավորապես` այն դատավորին, ով ազատ է արձակել պրն. Քոչարյանին` ասելով, որ դատական համակարգը աշխատում է մեր դեմ: Նմանատիպ հայտարարությունները Վարչապետի կողմից խաթարում են իշխանությունների տարանջատման սկզբունքը և սպառնում են իրավունքի գերակայությանը: Դրանք հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և չեն հարգում դատական իշխանության անկախությունը և իրավունքի գերակայության սկզբունքը, որոնք էական նշանակություն ունեն Սահմանադրության գործողության ապահովելու համար: Հարկ է նշել, որ անմեղության կանխավարկածի խախտումը խորապես հուսալքող է, իսկ դատական իշխանության նկատմամբ սպառնալիքները` ամբողջապես անընդունելի:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am