ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի ձերբակալված է։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազությունը, որը պրոֆեսորին կասկածում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ /քր․ Օր-ի 308-րդ հոդված, մաս 2 և 314-րդ հոդված, մաս 1/։
Նա, ըստ հաղորդագրության, առնչություն ունի «Անի» ԲԲ ընկերությանը ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով Ամասիայում գտնվող ջրանցքը և հարակից տարածքները ջրանցքները սպասարկող ենթակառուցվածքներով օտարելու համար։
«Մինչդեռ օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից»,- հաղորդում է դատախազությունը։
hraparak.am-ը Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին խնդրել է մանրամասներ հաղորդել գործարքի մասին։
«Ես այդ ժամանակահատվածում արձակուրդում եմ եղել։ Մանրամասներին չեմ տիրապետում այս պահին», – ասել է Արման Սահակյանը։
Հարցին, թե Աշոտ Մարկոսյանն ի՞նչ լիազորություններ ուներ այդ փաստաթղթերը ստորագրելու համար, նա պատասխանել է․ «Սովորաբար, երբ ես արձակուրդում էի լինում, ինքն էր ստորագրում իմ փոխարեն փաստաթղթերը»։ Արման Սահակյանը նշեց, որ մեզանից է տեղեկանում Մարկոսյանին ձերբակալության մասին։
«Ախր, ինչ պետք է արած լինի Մարկոսյանը։ Եվ ի վերջո, պետք է հասկանալ, որ սեփականաշնորհումը կառավարության որոշմամբ է արվել։ Մարկոսյանն ինքնուրույն որոշում կայացնող չէր։ Եթե ինչ որ մի պրոբլեմատիկ հարց կար, կառավարությունը պետք է այդ որոշումը չկայացներ»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը