Ինչ գործով է հարցաքննվել Արմեն Աշոտյանը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։ «Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի ապրիլին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 2018 թվականի ապրիլի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, որը նույն օրը վարույթ է ընդունվել, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության տվյալներով՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. թիվ 613-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաջորդող տարիներին ընդունված այլ որոշումներով հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն: Համաձայն կարգի` նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը մարզպետի վերահաստատմամբ ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ անձնակազմի կառավարման վարչությունը՝ հայտերի փաթեթը ուսումնասիրում, համադրում է դպրոցների համակազմի բազայի հետ: Համալսարանի, ուսանողների և դպրոցների միջև կնքվում են պայմանագրեր՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի նպատակային ընդունելության յուրաքանչյուր տարվա ընթացակարգերը հաստատելու հրամանները: Ըստ այդմ՝ ուսանողները պարտավորվում են, ուսումնառության ավարտից հետո երեք տարի աշխատել նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում, աշխատելուց հրաժարվելու դեպքում փոխհատուցել ուսումնառության համար սահմանված և պետության կողմից վճարված վարձավճարն ամբողջությամբ, իսկ Համալսարանը պարտավորվում է դիպլոմ տրամադրել միայն ուսանողի ուսումնառության ավարտից հետո նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում եռամյա մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի հիման վրա: Նախնական քննության տվյալներով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու պաշտոնատար անձինք մի շարք դեպքերում նպատակային ընդունված ուսանողներին դիպլոմները տրամադրել են ուսումնառության ավարտից անմիջապես հետո՝ անտեսելով կողմերի միջև կնքված պայմանագրերի պահանջները։ Արդյունքում՝ 2010թ. ուսումնառությունն ավարտած շրջանավարտներից 20-ը չեն աշխատել ուղեգրած դպրոցներում, ինչպես նաև չեն հատուցել պետական բյուջեից կատարված ծախսը, իսկ Համալսարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել՝ դատական կարգով այն վերականգնելու համար՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ որոշ դեպքերում դպրոցի ղեկավար պաշտոնատար անձն է հրաժարվել շրջանավարտին աշխատանքի ընդունել՝ պահանջվող առարկայի համար դիմորդի մասնագիտական անվանական հայտ ներկայացրած լինելու պայմաններում՝ այլևս պահանջ չլինելու պատճառաբանությամբ: Համալսարանի կողմից դպրոցի դեմ գումարի բռնագանձման հայցեր են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից անհիմն հետ են վերցվել՝ այդպիսով էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, ի թիվս բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ ներառյալ համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, իրավաբանական բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և մարզպետարանների աշխատակիցները, նպատակային ուսուցման ծրագրի շրջանակներում ուսում ստացած և պարտավորությունները չկատարած ուսանողները, նրանց ծնողները: Նկատի ունենալով, որ կատարվող քննչական գործողությունները փորձ է արվել անհարկի քաղաքական շահարկման առարկա դարձնել՝ պարզաբանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ, կատարվել է նաև առերես հարցաքննություն։ Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա.Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ։ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– ասված է հաղորդագրությունում։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am