ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ԽաչատրյանինՀաղորդում հանցագործության մասին«Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղի (գինը 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի) տես այստեղ.:
Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է:
Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի և պահանջների խախտումը ճանաչում համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն:
Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում և քննությամբ պատասխան տրամադրել հետևյալ հարցերին.
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:
2. ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի և փաթեթավորման արտադրությամբ և վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը:
«ԵրկիրԾիրանի» կուսակցության նախագահԶարուհի Փոստանջյան
4 դեկտեմբեր 2018 թ.
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը