Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել

Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետեւից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Այս մասին Ֆեյբուկքյան դիմատետրում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետեւից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները եւ բացթողումները։ Քանի որ սա տարողունակ ոլորտ է, կենտրոնանամ միայն խոշոր հարցերի վրա։ Սկսեմ ձեռքբերումներից։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Դուշանբեում հանդիպումից հետո, սահմանային լարվածությունը նվազել է, և այս տարի մարտական կորուստները զգալիորեն պակասել են։ Պետք է նկատել սակայն, որ սա տեղի է ունեցել ընտրություններից հետո բանակցությունների վերսկսման խոստման դիմաց, այլապես Ադրբեջանը որևէ պատճառ չունի իրեն խաղաղ պահելու, իսկ թե ինչ է խոստացվել Ադրբեջանին, ոչ ոք մեզնից չգիտի։ Անցնեմ բացթողումներին, դրանց ցուցակը ավելի երկար է։ Այս տարի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնվեց ձախողման եզրին, եւ միայն ՊՆ եւ ԱԳՆ հերոսական ջանքերը հնարավորություն տվեցին տարվա վերջում նորմալացնել իրավիճակը։ Դեռ տարվա սկզբին հաստատված 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը ռուսական կողմը առկախել էր, եւ այս տարի նախատեսված ծանր սպառազինությունների մատակարարումները լավագույն դեպքում կսկսվեն հաջորդ տարի, դա արդեն իր ելույթում հաստատեց Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, դա մենք արել ենք Սիրիա ռուսական հովանու ներքո զորախումբ ուղարկելու գնով, մի քայլ, որը խիստ կասկածելի է, եւ կարող է մեզ ներքաշել անցանկալի խնդիրների մեջ այդ հակամարտության մյուս կողմերի հետ։ ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի այցելությունը եւ նրա հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը ցույց տվեց, որ մենք պատճաշ չէինք աշխատել այս գործընկերոջ հետ, եւ արդյունքում հերթական անգամ լարվածություն ստացանք Ռուսաստանի և Իրանի հետ։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ Նիկոլ Փաշինյանը այցի արդյունքներով հայտարարեց, որ առաջիկայում Իրանի հետ սահմանը կարող է փակվել, եւ դա մեր նկատմամբ մշտապես բարեկամաբար տրամադրված Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացարձակ անմիտ քայլ էր՝ մանավանդ եթե հիշենք, որ Իրանը մեր սահմանը չէր փակել նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ իր վրա հսկայական ճնշում կար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերից, իր հեղափոխական կոալիցիային մարտնչող թևը հակաբանակային կոշտ արշավ սկսեց, քողարկելով այն հակակոռուպցիոն հռետորաբանույթամբ։ Այդ հիմա է, որ Նիկոլը ջանք չի խնայում բանակի նկատմամբ ռեւերանսներ անելուց, սակայն առաջին մի քանի ամիսը իրենց ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, հաճախ շատ ծանր կյանքով ապրող մարդկանց համար պարզապես սարսափ էր, ամեն սպա դարձել էր լկտի աշխուժակների թիրախ։ Թե բանակի մարտունակության վրա դա ինչպես է անդրադարձել, ժամանակը ցույց կտա, բայց դառը նսվածքը հաստատ մնացել է։ ՀԱՊԿ-ի մեր առանց այդ էլ կասկածելի գործընկերների հետ մենք անիմաստ խնդիր ստեղծեցինք Խաչատուրովի սկանդալային հետկանչով։ Այնպես չէ, որ մինչ այդ շատ լավ էինք Բելառուսի եւ Ղազախստանի հետ, բայց հիմա նաեւ առիթ տվեցինք մեր վրա հոխորտալու, Ռուսաստանի ու մեր սեփական հեղինակությունն էլ անիմաստ դրեցինք հարվածի տակ։ Նախիջեւանի սահմանում հակառակորդը մոտ 20 կմ երկարությամբ հատվածում գարնանը դիրքերը առաջ բերեց։ Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել հեղափոխության շրջանում, եւ ոչ ոք հատուկ մեղավոր չի։ Սակայն հետագա ամիսներին հակառակորդը հետեւողականորեն այդ դիրքերը ամրապնդեց, առանց մեր կողմից նախաձեռնողական հակազդեցության, եւ հիմա ամրապնդվել է նոր, մեզ համար վտանգավոր բնագծում, կրակի տակ պահելով նախկինում անվտանգ Արենի եւ Զանգակատուն գյուղերը, եւ հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։ Թուրքական սահմանում, ռուսաստանյան սահմանապահներին հանելու անիմաստ խոսակցությունների ֆոնի վրա, կտրուկ ավելացել են սահմանախախտման դեպքերը, թեեւ մինչեւ վերջ պարզ չի, թե որքանով է թուրքական պետությունը խրախուսում դա։ Տարվա համագումարում, մենք եւ ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի հետ իրատեսորեն չենք բարելավել մեր հարաբերությունները, բանակի սպառազինության արդիականացման հարցում նորից սկսել ենք հետ ընկնել Ադրբեջանից, տարածաշրջանում կուտակվող լարվածության ֆոնին կատարում ենք քայլեր, որոնք մեզ անիմաստ վտանգների տակ են դնում։ Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը անփորձ էր այս հարցերում, եւ սխալները անխուսափելի էին։ Գուցե, բայց ինչ երաշխիք կա, որ նա այս սխալներից համապատասխան դասեր է առել, եւ ընտրություններից հետո նորից դառնալով վարչապետ, էլ ավելի մեծ սխալներ թույլ չի տա։ Գուցե նաեւ ես կանխակալ եմ, ուստի կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի աննկուն նվիրյալներին իրենց հակափաստարկները ներկայացնել, ոչ թե վախեցնել մեզ ԱԱԾ-ով»:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am