Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու. Արսեն Համբարձումյան

Երեկ Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարկում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացրել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով` առաջիկայում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններն իրապես կարևոր են` Հայաստանի զարգացման հեռանկարի առումով: Դրանք կարևոր ընտրություններ են, քանի որ, ըստ նրա, մենք գտնվում ենք մի կարևոր ճամփաբաժանի առաջ: Համբարձումյանը նշեց, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մոտ, և ժողովուրդը միահամուռ կերպով արդեն իսկ մերժել է կոռուպցիան, թալանը, ամբարտավան կեցվածքը, զոռբայությունը` այն բոլոր երևույթները, որի դեմ տարիներով պայքար է մղվել: Այսօր, ըստ նրա, կա մեծ հույս բեկումնային փոփոխություններ կատարելու, սակայն, միաժամանակ, կա նաև անորոշություն: «Հստակ չէ, թե ինչ ծրագրերով, կադրերով ու ինչ քաղաքականությամբ է դա հնարավոր իրականացնել: Միտումնավոր կերպով փորձ է արվում շրջանցել այս կարևորագույն հարցերը և քարոզարշավը մղել սև-սպիտակի դաշտ: Ինչքան կարելի է տառապել քաղաքական դալտոնիզմով: Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու: Մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ միտումնավոր, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, քաղաքական պայքարը տանել սև ու սպիտակի դաշտ, բովանդակազրկել քարոզարշավը, քանի որ օրակարգում գտնվող հիմնական հարցերը հստակ պատասխան չունեն»,-ասաց Համբարձումյանը: Նա նշեց նաև, որ անցյալի էջը մեկընդմիշտ փակելու ու նոր փաթեթավորմամբ անցյալին վերադարձը բացառելու համար` նախ անհրաժեշտ է հրաժարվել չարիքի արմատներից: Ըստ Համբարձումյանի` խոսքը քաղաքական մենիշխանության և ազգային ներուժի պառակտման մասին է: «Ցանկացած մենիշխանության պետք է ասել վճռական ոչ: Հստակ պետք է արձանագրել, որ ազգային ներուժի պառակտման ցանկացած փորձ պետք է մերժվի: Սակայն միայն այս պատճառները վերացնելով հնարավոր չէ առաջընթաց ունենալ, շատ կարևոր է` ինչ ենք ուզում անել»,-ասաց Համբարձումյանը: Նա համառոտ ներկայացրեց Դաշնակցության անելիքները` նշելով, որ իրենք համոզված կողմնակիցն են, որ պետությունը պետք է ստանձնի ամբողջովին նոր դերակատարություն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Համբարձումյանի հավաստմամբ` պետությունը չի կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. ազատ շուկայի միջոցով մեր երկրում կուտակված հարցերը լուծումներ չեն ստանալու: «Պետությունը չի կարող լինել դիտորդի կարգավիճակում, չի կարող ունենալ կրավորական կեցվածք: Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա թե՛ տնտեսական զարգացման, թե՛ ազգային արդյունքի արդար վերաբաշխման ուղղությամբ: Մենք սոցիալական արդարության համոզված կողմնակիցն ենք, քանի որ ունենք ազգային պայքար, որը ենթադրում է ազգային համերաշխություն: Միայն սոցիալապես արդար հասարակությունը կարող է լինել համերաշխ, միայն համերաշխ հասարակությունը կարող է կերտել ուժեղ պետություն: Սա մեր համոզումն է և սրանք խոսքեր չեն, այլ կոնկրետ ծրագրեր, որոնք Դաշնակցությւոնը պատրաստվում է իրականացնել»,-ասաց Համբարձումյանը: Նրա խոսքով` Դաշնակցությունն ազգային ուժ է: Դաշնակցությունը, ըստ Համբարձումյանի, ունի մեկ տեր` հայությունը. այնտեղ, ուր կա հայ հավաքականություն, այնտեղ ներկա է Դաշնակցությունը, այնտեղ, որտեղ մեր ազգային արժեքներին վտանգ է սպառնում, այնտեղ ներկա է Դաշնակցությունը: «Սիրելի ժողովուրդ, մենք քո Դաշնակցությունն ենք, մենք հավատարիմ ենք մեր հողին և մեր ժողովրդին: Այդպես եղել է, այդպես կա ու այդպես կլինի»,-իր խոսքն ամփոփեց Համբարձումյանը: yerkir.am

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am