Հավասար պայմաններ երբեք չեն լինի, որևէ քարոզարշավում հավասար պայմաններ չկան: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «ԱՄՆ-ում էլ Թրամփին են ավելի շատ լուսաբանում, դա օրինաչափ բան է, մնացած մասով ես մտահոգություն չունեմ հավասար լուսաբանման պայմանների հետ կապված: Ես մտահոգություն ունեմ այն լուրերից, որ ասում են՝ մարդիկ վախեցած են: Դրանով ես չէ, որ պետք է զբաղվեմ: Ասում են` կօգնենք ձեզ, մարդ է եկել, ասում է` քիչ մարդ եկավ էսօր, բայց տակից ձեզ կօգնենք: Տակից մեզ պետք չի օգնել, մեզ վրից է պետք օգնել, ինչո՞ւ եք տակից օգնում: Եթե ուզում եք ընտրել «Լուսավոր Հայաստան»-ին, ընտրեք, վախենալո՞ւ է «Լուսավոր Հայաստան»-ին ընտրելը: Ես հույս ունեի, որ այս ընտրություններում վերացած կլինեն տակից օգնելը, վրից, կողքից օգնելը»,- նշեց Մարուքյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը