Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես դատախազների մեղադրանքին հակափաստարկ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ասել է, որ ծանոթ չի եղել պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանի տեքստին: Այս մասին լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
«Հակափաստարկը գաղտնի հրամանի հետ կապված իր դիրքորոշումն է, որը մի քանի անգամ քննարկվել է: Ինքը գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ: Նախարարները որպես կանոն իրենց հրամանները չեն ուղարկում նախագահին ընթերցելու համար, որովհետև եթե բոլոր նախարարներն ուղարկեն իրենց բոլոր հրամանները, նույնիսկ եթե միայն ուժային նախպարարներն ուղարկեն, նախագահն ուրիշ որևէ գործառույթ չի կարող իրականացնել»,- ասաց Օրբելյանը:
Հարցին, թե այսինքն՝ Քոչարյանը դատարանում մեղքը բարդում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա՞, փաստաբանը պատասխանեց՝ ոչ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը