Ադրբեջանի Պաշտպանության նախարարության սպառազինման ու տեխնիկայի վարչության պետ գնդապետ Յագուբ Ախադովին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար գեներալ -գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով իջեցվել է նաեւ Յա. Ախադովի կոչումը: ՊՆ վարչության նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
AzPolitika կայքը պարզել է, որ գնդապետ Յ. Ախադովին աշխատանքից հեռացրել են մարտի 3-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած անսպասելի այցից անմիջապես հետո: Այս բոլոր փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ բարձրաստիճան պաշտոնյայի՝ աշխատանքից հեռացումը պայմանավորված է Դ. Ռոգոզինի այցի ու անուղղակիորեն նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների հետ:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ Յ. Ախադովին հեռացրել են աշխատանքից 3.3 մլն դոլար յուրացնելու փորձի համար:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը