«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կան մարդիկ, որ հիմա մկան ծակին տասը շահի են տալիս. «Մարդիկ հանրությանը ներշնչել էին, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք լավ տղերք են, հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր քրեական գործի հետ կապված հարց պիտի քննարկվեր, դեռևս ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը պետք է քննարկվեր` նրան որպես մեղադրյալ ներգրավելու:
Բա ի՞նչ էիք մտածում, մարդիկ անիմաստ չէին գալիս գործի, գնում. 14 մլն, բա իրենք տենց «մելկի» տղերք չեն, 14 մլն, 50 մլրդ, ու հիմա ԱԺ-ում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվեր: Դրա համար էլ մենք այդ ԱԺ-ն ցրեցինք, և կապ չունի, դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի, և քրգործի ընթացքը կշարունակվի բնական հունով: 14 մլն դոլարը մի գործով է, էն պատմությունն է` նանը չոռ ուտի, ամենքդ մի 14 մլն տաք, մենք էլ արանքում յոլա կգնանք»,- ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը